«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ստորագրեի՞ն՝ ինչ կլիներ

Ստորագրեի՞ն՝ ինչ կլիներ
04.02.2014 | 00:20

Չորս օր է մնացել օլիմպիադայի մեկնարկին, սակայն աշխարհի ուշադրությունը ոչ թե Սոչիի, այլ Մայդանի վրա է կենտրոնացած, իսկ այնտեղ իրավիճակը հանգուցալուծվելու միտումներ չի դրսևորում: Եթե չասենք՝ հակառակը: Յանուկովիչը «բյուլետենի» մեջ է: Ազարովը հրաժարական է տվել: Կլիչկոն ու մյուս ընդդիմադիրները հանդիպում են Քերիի հետ: Քերին նրանց ասում է` ի՞նչ եք անում էդ Ռուսաստանի տված 15 միլիարդը, մենք ենք ձեզ 15 միլիարդ տվողը, եթե ՈՒկրաինայի կուրսը կարողանաք փոխել դեպի Եվրոպա: Կլիչկոն ու ընդդիմադիրները վերադառնում են Մյունխեն, ողջ ՈՒկրաինայով մեկ սկսում աշխարհազոր հավաքել` պայքարելու Յանուկովիչի դեմ: Ոչ անհայտ, էքսցենտրիկ Ռոգոզինը չի դիմանում, առաջարկում է Քերիին` մի հատ էլ Վերա Սերդյուչկայի հետ հանդիպել: Եվրոպան ընթրիքի չի կանչում Պուտինին: Ռուսաստանը Սևաստոպոլում կազմակերպում է արագ դասընթացներ` ինչպես պայքարել ընդդիմադիրների դեմ, որ վերջիններս նաև Սևաստոպոլի գերատեսչական շենքերը չգրավեն, ոտքի է հանում կազակներին… Ամբողջը չես թվի:
ՈՒկրաինայում «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Միջազգային «հանրությունը» շատ պինդ է բռնել Ռուսաստանի և ՈՒկրաինայի օձիքից և բաց չի թողնում: Այդ մասին են ազդագրում ոչ միայն Ռուսաստանում` ռուբլու արժեզրկման «հետ» տեղի ունեցող «գործընթացները», այլև Արևմուտքից հնչող հայտարարությունները, որ դա դեռ սկիզբն է, օրակարգում է նավթի գների անկման «գործընթացը», գումարած սկսվող բողոքի ակցիաները Մոսկվայում` ի պաշտպանություն Մայդանի:
Միջազգային «հանրության» ոսկերչական աշխատանքը տալիս է իր պտուղները. օլիմպիադան դարձել է այն զսպաշապիկը, որ հագցրել են Ռուսաստանին, ու վերջինս որևէ կտրուկ քայլ այս պահին չի կարողանում անել: Իսկ Յանուկովիչը, ինչպես ասացինք, հիվանդ է: Ավելին, նախորդ օրը լուրեր էին շրջանառվում, թե Յանուկովիչին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: «Օբյեկտի՞վ», թե՞ «սուբյեկտիվ» պատճառներով, պարզ չէ, այնուհանդերձ, Յանուկովիչին խաղից հանելը այս պահին, ինչպես ասում են, վերջը կլինի, եթե կողմերը չցանկանան այդ գործընթացը վերածել «օդ բաց թողնելու» բարի կամքի` նոր ընտրությունների հարցը «նոր սեղանի» շուրջ լուծելու համար:
Իսկ որ նման կամք գերխաղացողները, հատկապես Արևմուտքը, չունեն, ինքնին տեսանելի է անզեն աչքով, ու պատճառներն էլ խիստ հասկանալի են: ՈՒկրաինան միշտ եղել է գունավոր հեղափոխությունների նախահայրենիք-օրրանը. հիշենք, որ հենց այնտեղից սկսվեց «նարինջների» հեղափոխությունը, որը հետագայում վերածվեց «վարդերի», «կակաչների», «ուղտերի» հեղափոխությունների: Այդ ՈՒկրաինայում են պատրաստվում, տիրաժավորվում, «արտահանվում», «ներդրվում» բոլոր կարգի արևմտյան, հեղափոխական քաղտեխնոլոգիաները: Այնպես որ, ոտքի կանգնած Բժեզինսկին, Քլարկը, Էշթոնը… միլիմետրի նահանջ չեն կատարելու Մայդանից:
ՈՒ թե Մեծ Մերձավոր Արևելքում` արաբական աշխարհում, լուծվում էր նախ և առաջ տնտեսական` նավթի, էներգառեսուրսների հարց, ապա քրիստոնեական ՈՒկրաինայում բացառապես քաղաքական «ռուլետկան» է խաղարկվում, որն էլ բանալի կդառնա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նույն Մեծ Արևելքի համար՝ այնտեղ բաց մնացած խնդիրները լուծման տանելու, որպես «հաղթած» կողմ: Այդպիսով, ՈՒկրաինայի «փոփոխությամբ» վերաձևելով աշխարհի քարտեզը: Ի դեպ, Արևմուտքը պլանավորել էր դա անել «սիրով»` ասոցացման համաձայնագրով: Փաստորեն չստացվեց: Հիմա անում է, ինչպես կարող է:
Իսկ դուք ասում էիք` փոքրիկ, իր ողջ ռեսուրսները Ռուսաստանին «բաշխած» Հայաստանն ինչո՞ւ չստորագրեց այդ չարաբաստիկ ասոցացման համաձայնագիրը: Չեն ստորագրում, չեն պրծնում (տե՛ս ՈՒկրաինան), ստորագրեի՞ն՝ ինչ կլիներ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ