«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Սուրիկ Խաչատրյանը փակ շրջագծում է

Սուրիկ Խաչատրյանը փակ շրջագծում է
06.06.2013 | 19:42

Արդեն մի քանի օր է Սուրիկ Խաչատրյանի «թեման» հասարակության ուշադրության կենտրոնում է: Այսօր կառավարությունը որոշում է ընդունել նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Սուրիկ Խաչատրյանը, նույն ինքը` Լիցկան, այլևս մարզպետ չէ: Բայց սրանով հարցը չի փակվում: Սպանություն է կատարվել: Հրազենով:
Մի քանի դիտարկում այս առնչությամբ: Միջադեպի օրվանից` հունիսի մեկի 1-ի կեսգիշերից սկսած տարածվում են տարբեր վկայություններ ու դրանց հիման վրա շրջանառվող վարկածներ: Ի սկզբանե ասվում էր, որ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեսախցիկներ կան տեղադրված, և ամեն ինչ տեսագրված է: Երեկ արդեն Սյունիքի մարզպետարանը հայտարարություն տարածեց տեսագրության մանրամասների մասին: Արդեն իսկ, դեպքի ընթացքի նկարագրությանը ծանոթանալով հնարավոր է նկատել, որ տեսագրությունը կա´մ մոնտաժված է, կա´մ էլ Սյունիքի մարզպետարանում ինչ-որ մեկը խեղաթյուրում է փաստերը: Սրանից անմիջապես հետո տեսագրության նկարագրության` Բուդաղյանների ներկայացրած տարբերակը հաստատում է կասկածը, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ այն ակնհայտորեն տարբերվում է նախորդից: Եթե հավելենք, որ Սուրիկ Խաչատրյանն ի սկզբանե ասել էր, թե ինքը տանը քնած է եղել, իսկ մարզպետարանի տարածած հայտարարության մեջ ընդհանրապես նախկին մարզպետի անունը չի շոշափվում, գումարած այն, որ ըստ որոշ գորիսեցիների` Սուրիկ Խաչատրյանն ինքն է իր իսկ ավտոմեքենայում գնդակահարել Ավետիք Բուդաղյանին, կծիկը էլ ավելի է խճճվում: Մի նկատառում` ըստ մարզպետարանի տարածած հայտարարության, դեպքի վայրում գլխավոր դերում եղել է Խաչատրյանի կին Լորետա Բարսեղյանը` նա մեկ փորձում է հաշտեցնել վիճաբանողներին , մեկ զենքերն է հավաքում և այլն: Տպավորություն է, թե մարզպետարանն ակնհայտորեն մեղադրում է հենց Բուդաղյաններին, իսկ Խաչատրյանների ընտանիքին և հենց մարզպետին, ով հայտարարության տարածման պահին դեռևս չէր պաշտոնազրկվել, ներկայացնում է ինքնապաշտպանվողի, խաղաղասերի դերում: Եվ, ի վերջո, մի շատ նուրբ փաստ ինքնապաշտպանության կոնտեքստում. նախկին մարզպետը լրագրողին հեգնախառն հարց էր ուղղել. «Եթե քո տան վրա հարձակվեին, դու ի՞նչ կանեիր»:
Ակնհայտ է, որ Լիցկան միակ հնարավոր ելքը համարում է ինքնապաշտպանության վարկածը:
Երկրորդը: Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ձերբակալման վերաբերյալ ասվել էր, որ նրանք իրենք են իրենց վրա վերցրել մեղքը: Դատարանի` նրանց կալանավորելու և մեղադրանքները խստացվելու որոշումից հետո, Խաչատրյանի որդու պաշտպանն ասել էր, թե Տիգրան Խաչատրյանը չի ընդունում իր մեղքը, իսկ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ընդունում է, բայց «ոչ առաջադրված մեղադրանքում» : Ինչո՞ւմ է իրեն մեղավոր համարում Զարզանդը` չէր պարզաբանվել:
Եվ վերջապես հարցի երրորդ կողմը: Լուր տարածվեց, թե Ռուսաստանից եկել է Բուդաղյանների երրորդ եղբայրը, ասվում էր` վրեժխնդրության նպատակով: Ըստ լուրերի` նրան օդանավակայանում հանդիպել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և համոզել հետ կանգնել վրեժխնդրության մտքից: Բուդաղյանների եղբայրն ասել է. «Սա մեր բազարն է»: Եթե սրան էլ հավելենք սոցցանցերում հարցն ակտիվորեն քննարկող և արդար դատավճռի սպասող հասարակությանը, պատկերը լիովին պարզ կլինի:
Հիմա: Պարզ է, որ այս թնջուկը բացելու խնդիրը իրավապահների «ուսերին» է: Նկատի ունենալով Արտակ Բուդաղյանի` զինվորական լինելու հանգամանքը, գործը հանձնված է ՀՀ ՊՆ քննչական բաժնին: Հայտնի է նաև, որ մեր հասարակությունը հավատը կորցրել է ընդհանրապես իրավապահ մամինների նկատմամբ և դրա համար լուրջ պատճառներ ունի: Բազմաթիվ չբացահայտված նմանատիպ գործեր հիմք են տալիս հանրությանը կասկածելու, որ գործը կմնա չբացահայտված, կամ Սուրիկ Խաչատրյանը այս անգամ էլ «կպլստա». նրա անվան հետ կապված որոշ նախադեպեր ենթադրելու առիթ են, որ Լիցկան սա էլ «կմարսի»: Բայց ի ՞նչ արժե մեկ Լիցկան Բուդաղյանների վրեժխնդրության ու հասարակության` իշխանության նկատմամբ անվստահության հերթական առիթի կողքին: Սուրիկ Խաչատրյանը փակ շրջագծում է: Ակնհայտ է, որ նա ելքի դուռը քանիցս շփոթել է: Նրան «օգնել» է պետք: Բուդաղյաններն ու հասարակությունը դրան են սպասում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ