Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Դատարկում են Հայաստանը

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Դատարկում են Հայաստանը
22.05.2013 | 13:06

Ցավով եմ ասում, բայց արդեն դժվար է երազել Հայաստանի լավագույն ապագայի մասին: Երազել կարելի էր այն ժամանակ, երբ ասում էին, թե Մեծ Թուրանի ճանապարհին, մինչև Չինաստանի ույգուրների հոծ բազմությունը, հայերը միակն են, որ կփորձեն դիմագրավել թուրքերին: Ուստի, հայերին հզորացնելու հարցում գոնե ռուսները կանեն հնարավորը՝ իրենց փորի տակ Թուրանի գոյացումը կանխելու համար: Բայց մենք հո տեսնում ենք, թե ռուսները ոնց են փոշիացնում հայությանն իրենց անծայրածիր սիբիրներում, ոնց են լիակատար դարձրել երկրիս ստրկացումը, ոնց են ժամիշխանների միջոցով կատարյալ հիասթափության հասցրել ծայրահեղ աղքատացած ժոովրդին: Դատարկում են Հայաստանը: Պետք չէ նրանց հայ ժողովուրդը Հայաստանում: Դա էլ հո Լոբանով - Ռոստովսկին էր երազում իր ժամանակին: Մեկ միլիոն մա՞րդ եք ասում: Եթե անգամ այդքան թողնեն, ապա, ցավով եմ ասում, թողնելու են, որ սպասարկեն իրենց ռազմական պոլիգոնները միայն: Բայց առավել ողբերգականն այն է, որ ռուսները մեկ անգամ չէ, որ լքել, հեռացել են Հայաստանի իրենց պոլիգոններից:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ