27.01.2015|
00:10
Չգիտեմ ինչու՝ ավելի շուտ հետգրությունն է գրվում, դառնալով նախագրություն, քան բառավորվում է բուն հրապարակումը: Երևի այն դեպքն է, որի մասին ասել են՝ ձեռքդ հետ տար ցավի վրայից: ՈՒրիշ առիթով, ուրիշ իմաստով, բայց մեկ է՝ ցավի վրա ձեռքս չի ուզում վերուվարել, իբր եզրակացնել, իբր ամփոփել, իբր հասկանալ, իբր բացատրել: Չի գրվում, որովհետև առաջին միտքն է՝ ու ի՞նչ: