Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փողի ճնշման տակ իշխանության են գալիս քաղաքական լիլիպուտները

Փողի ճնշման տակ իշխանության են գալիս քաղաքական լիլիպուտները
23.12.2023 | 08:05

Փողի գլոբալ իշխանության կողմից հպատակներին ավելի հեշտ կառավարելու ձգտումը տարբեր մասշտաբի երկրների իշխանափոխության պրոցեսում ծնում է որակապես նոր տենդենց, որտեղ վերպետական ստրուկտուրաների ու նրանց փողի և ներպետական ստրուկտուրաների պայքարում նույն փողի ճնշման տակ իշխանության են գալիս ավելի ու ավելի թույլ գործիչներ, ընդհուպ մինչև քաղաքական լիլիպուտների մակարդակը։

Բայց այս տենդենցը իրեն կարող է արդարացնել միայն միաբևեռ աշխարհում, երբ ամեն ինչ կառավարվում է մեկ կենտրոնից։

Այն դեպքերում, երբ աշխարհը միաբևեռությունից թեկուզ փոքր չափով գնում է դեպի բազմաբևեռություն, նման թույլ լիդերները կանգնում են ինքնուրույն կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ, որը չէր ենթադրվում միաբևեռության դեպքում և որն էլ առաջացնում է քաղաքական ճգնաժամեր, այն, ինչ որ ներկայում տեղի է ունենում ԵՄ-ում։

Բայց, բանն այն է, որ ներկա աշխարհը միաբևեռությունից արդեն շատ է հեռացել, իսկ նման թույլ լիդերները իներցիայով դեռևս հին պարադիգմի կանոններով են առաջնորդվում, որը Եվրոպան դարձնում է անորոշությունների ու զանազան մեծ ու փոքր ռիսկերի զոնա։

Աշխարհը գնում է դեպի մեծ փոփոխություններ, որի ընթացքում որոշիչը լինելու է միայն բացարձակ ու բիրտ անկոմպրոմիս ուժը։

Նման ուժային պայքարում աշխարհը պետք է բաժանվի շատ թե քիչ հավասարազոր ու ինքնաբավ ուժային բլոկների, որտեղ հզոր ու ինքնուրույն, բայց մասշտաբով փոքր ու ինքնուրույն բլոկային պայմաններին չբավարարող Ռուսաստանը ունի թուրքական աշխարհի կարիքը։

Մի հանգամանք, որը տարբեր իմաստներով ճակատագրական կարող է լինել մեզ համար։

Հնարավոր է, որ մենք մեզ հետ կատարվող իրադարձությունների շղթան կարողանանք, գոնե մասամբ, հասկանալ ուժային բլոկների ձևավորման այս համաշխարհային տենդենցի ֆոնին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ