Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Անհեթեթ է կրկին գնալ այնտեղ, ուր այլևս չկաս

Անհեթեթ է կրկին գնալ այնտեղ, ուր այլևս չկաս
23.04.2013 | 02:16

Ինչ են անում իշխանությունները` բոլոր «ոզնիներին» է պարզ. սպասում են ավագանու ընտրություններն ավարտվեն, կառավարությունը ձևավորեն, հիմնականում չփոփոխելով այն, հետո տեսնեն` հետընտրական ինչ զարգացումներ են, ըստ այդմ, կա՛մ «կդանթեն»` իրերի վիճակը թողնելով նույնը, բարեփոխումների հարցում դանդաղ, շա՜տ դանդաղ շտապելով, կամ ընդհանրապես չշտապելով, ստատուս-քվոն չփոխելով, օլիգարխիայի խաթրին գրեթե չկպնելով, կա՛մ «ներս կբերեն» Կարֆուրին և քայլերի կասկադով կսկսեն մաքրել օլիգոպոլ տարածքները, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շրջանցմամբ, «քիչիկ մը կսոցիալիստականացնեն» մոնոպոլ տնտեսությունը, որովհետև, եթե իրենք դրանով չզբաղվեն, դուրսը և «այլք» իրենցով կզբաղվեն:
Մինչ իշխանականներն այս խոկումների մեջ են, ընդդիմադիր դաշտում բավականին հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում: Եվ եթե շատ անկեղծ, ապա, ինչպես իշխանության մոտ, ոչ մի տեղ տանող գործընթացներով:
Րաֆֆին իր դահլիճային հանդիպմամբ ֆիքսեց` ավարտվել է նախագահական ընտրությունների վիճարկումների փուլը ևս: Ինքն այսուհետ պայքարում է տիտղոսակիր ընդդիմություն դառնալու համար: Ընդ որում, եթե նա պահեր պայմանավորվածությունները, ինչպես կարծում են մեր աղբյուրները, և նախագահական ընտրություններից հետո շատ «չշշկռվեր» իր տոկոսներից, շնորհավորեր Սերժ Սարգսյանին, չմտներ զանազան, անհասկանալի, վերջնահաշվում տանուլ տված խաղերի մեջ, այսօր ստիպված չէր լինի ընդդիմադիր «շագրենի կաշին» կիսել մնացածների հետ, գնալ մարզեր, ուր արդեն երկու անգամ ֆիասկո է գրանցել, որովհետև նույն մարզերում իրեն ձայն են տվել ոչ թե իր «սիրուն աչքերի», այլ այս մեծ խաղի «թաքնված» մոդերատորի խաղը գրագետ կազմակերպելու շնորհիվ, և անհեթեթ է կրկին գնալ այնտեղ, ուր այլևս չկաս:
Չնայած, ինչպես երևում է, Րաֆֆին դեռ չի կորցրել քաղաքացիական, վերկուսակցական շարժմամբ իրական մոդերատորի նպատակները կասեցնելու հույսը: Ավաղ: Րաֆֆին բավականաչափ մեծ դեֆոլտի մեջ է: Բջիջները, որոնք նա փորձում է ստեղծել մարզերում, իրեն չեն ծառայելու, պարզապես նա հերթական անգամ լեգալացնելու է դրանք` ի փառս իրական մոդերատորների:
Ահա պատային այս վիճակում էլ ընթանում են ավագանու ընտրություններն ու ընդդիմադիր տիտղոսակրության պայքարը` և մեկ փաստի արձանագրմամբ. հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը: Ինչ են խոսե՞լ: Ի՞նչ է խոսում այդ ժամանակ Ծառուկյանը: Ասե՞նք, թե՞ գիտեք: «Նախագահ ջան»: ՈՒրիշ ոչինչ:
ՈՒստի, երբ շատերը պնդում են, որ անչափ ձեռնտու է, նույնիսկ պայմանավորվածություն կա, որ մայրաքաղաքի, որը հանրապետության կեսն է, ընտրություններում եռամիասնություն ձևավորվի, ի դեմս հայաստանյան ԵԺԿ կուսակցությունների` ՀՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», և որ, ըստ ամենայնի, «Բարև, Երևան» դաշինքը երկրորդ տեղը կգրավի, նաև` իշխանությունների «թեթև» ձեռքով, կորցնում է իր արդիականությունը` այդ հանդիպման ֆոնին:
Հազար ու մի պատճառով: Վերջին զարգացումներից, նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն այլևս առ ոչինչ է, և Սերժ Սարգսյանին անչափ ձեռնտու կլինի նրանց Երևանում տեսնել «երկրորդ մայկայի» մեջ: Մի կողմից` Ռուսաստանին ժեստ արած կլինի (ոնց երևում է` Րաֆֆին այդպես էլ չշարժեց Ռուսիո բարեհաճությունը), մյուս կողմից էլ` իրեն զեկույցներ «հղող» պետդեպին կասի` էս Րաֆֆուն ոնց «ռասկրուտկա» եմ անում, բան չի ստացվում:
Հետո էլ, Կոլյայիչն ո՞ւր գնա` հետնամուտքում խաղացող իր բոլոր կարգի «բոսերով» հանդերձ. հո հնարավոր չէ՞` ողջ գիտակցական կյանքը բոլորով անցկացնեն արտերկրներում:
Պե՞տք է լեզու գտնել «իշխողի» հետ: Պե՛տք է: Ինչի՞ դիմաց:
Կերևա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ