Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կկայանա՞ ընդդիմադիր ֆորմատը

Կկայանա՞ ընդդիմադիր ֆորմատը
05.03.2013 | 00:41

Իհարկե ` ոչ:
Կա՞ այնտեղ վերահսկելի քաոսի բաղկացուցիչ: Կա՛: Ինչո՞ւ: Որովհետև ԲՀԿ-ում (և` ոչ միայն) համոզված են, որ իշխանությունները հենց այնպես «չուռացրեցին» «Ժառանգությունը»` յուր լիդերով հանդերձ` սկսյալ խորհրդարանական ընտրություններից:
«ՈՒռացումը» շարունակվեց նախագահական ընտրությունների ընթացքում, մինչև հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան է «ուռել», նրան «այնքան» են քվեարկել, որ ոչ միայն երկրորդ տեղն է «գրավել», այլև կարող է իրեն լիովին թույլ տալ չշնորհավորել ընտրված նախագահին (ինչի պայմանավորվածությունը, ըստ նույն պնդումի, կար), այլև հռչակել իրեն «ընտրված նախագահ»` թավշյա հաստիքով, այնքան ժողովուրդ հավաքել Ազատության հրապարակում, որ մերթ ընդ մերթ ստիպված լինես «կոնկուրենտ այլ ֆիրմաներից» բերված ժողովրդին «կազմալուծելու» համար` գալ հեռվից, կամ գնալ հեռու` մարզեր. ցրելու պարտադրված այդ էներգետիկան ու գեներացիան:
Մի խոսքով, չի կայանա ընդդիմադիր ֆորմատը ոչ միայն այն պատճառով, որ Րաֆֆին ցանկանում է պահել ընդդիմադիր մասսայի նկատմամբ մոդերատորի արդեն ստանձնած և «վաստակած» դերը, ոչ միայն, որ ինքը նախընտրում է պայքարի բոլորովին այլ մոդուլյացիաներ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ միայն, որ ինքը «չունի» Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի հետ, ու այնքան «չունի», որ անգամ մարտի մեկի միտինգի ու համատեղ ակցիայի հետ կապված վերջինիս ասաց` «հեռու ման եկեք», այլև որ ԲՀԿ-ի հետ իր մարտավարությունը Րաֆֆին կառուցում է նույն լադի` հեռու «ման եկողի» վրա:
Հասկացնելով` թանկագին ԲՀԿ, ճիշտ է, ես առաջարկեցի հանդիպել, դու էլ, թանկագին ԲՀԿ, որ տեղ գնալու «ծոմի», իսկ արտասահման գնալու «տենդի» մեջ էիր, որովհետև չէիր գալիս խորհրդարան, չէիր գալիս Անկախության, Բանակի տոներին, չէիր կատարում ընտրություններում քո քաղաքացիական պարտքը, բայց հրեդ, հենց ասի` արի հանդիպենք, «ափալ-թափալ» եկար, «բարևիս» հեղափոխությունը դարձրիր «պաչ-պռոշտիի» հեղափոխություն, բայց մեկ է, ես քեզանից լավ գիտեմ` դու ոչ էս, ոչ էլ էն կողմ չես կարողանալու կողմնորոշվել. այդպես եղել է, այդպես կլինի, իսկ իմ զորությունն էլ նրանում է, որ թույլ չտամ տակից մանիպուլյացիաներով զբաղվես. ցույց տաս, որ իմ հանրահավաքի ժողովրդի իսկական տերը դու ու «քո պապաներն» են, իսկ պատասխանատվությունը մնա ինձ վրա:
Կողմնորոշվի:
Ինչը քեզ չի հաջողվի. ընդդիմադիր դու չես կարող լինել` խիստ հասկանալի պատճառով. ոչ միայն որ օլիգարխիան ներկայացնող ամենանշանակալից դեմքն ես, համ էլ, ճիշտն ասած, ոչ միայն իշխանություններն են սկսել պայքար օլիգարխիայի դեմ` «Քարֆուրով»-բանով, այլև մենք էլ առանձնապես չենք ցանկանա Տեր-Պետրոսյանի պես փոշիացնել մեր «բարևի» գաղափարայնությունը` ձեզ հետ համագործակցությամբ և «քաղաքական վերլուծությամբ»: Եվ վերջապես, թույլ չենք տա, որ դու «դիվիդի» շահես մեր հաշվին, մանավանդ ոնց երևում է` ձեր «դիվիդին» արդեն փչացել է, մի խոսքով, եթե ընդունում ես, որ հիմա ես եմ «պապան» և կամ` «մերոնք», շարունակենք խաղը, եթե` ոչ, Աստված քեզ հետ:
Հասկանալի է` ընտրվելու է երկրորդ տարբերակը. ընդդիմությունն ու «այլընտրանքն» առանձին-առանձին են մասնակցելու առաջիկայում սպասվելիք ամենաէական քաղաքական գործընթացին, ինչն էլ դառնալու է սկսված վերահսկելի քաոսի վերջին արարը. այն է` կապսուլահանվելու է ԲՀԿ-ն, իրական պատկերի գա, կապսուլահանվելու է գալու Րաֆֆին` դառնալով ի պատկեր յուրում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ