Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դեղնախտով վարակված անասնագլխաքանակը կարելի է բուժել 200-դրամանոց դեղով

Դեղնախտով վարակված անասնագլխաքանակը կարելի է բուժել 200-դրամանոց դեղով
01.11.2012 | 13:34

Հայաստանի տարբեր շրջաններում` Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, գլուխ է բարձրացնում կենդանիների դեղնախտ հիվանդությունը: «Այս հիվանդության դեմ պայքար տարվում է, բայց այն մեր պետպատվերի շրջանակներում չէ: Սա այն հիվանդությունը չէ, որ պետությունը լուրջ ուշադրություն դարձնի: Սա սուր վարակիչ հիվանդություն չէ: Անասնատերը, իմանալով իր անասունի վիճակը, կարող է կանխել: Այն շատ հեշտ բուժվող հիվանդություն է: Հաշվի առնելով, որ հիվանդությունը բարձրլեռնային գոտում նոր է տարածվել, բնակիչների հետ բացատրական աշխատանքներ և բուժումներ ենք կատարել»,- ասում է գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Իսկ թե քանի՞ կենդանի է տուժել դեղնախտից, նա դժվարացավ ասել: «Շատ: Այժմ կոնկրետ թվեր չեմ կարող ասել: Բուժումն իր ընթացքի մեջ է: Ի դեպ, այն տալիս է իր լավ արդյունքը, մեծամասնությունն արդեն բուժվել է: Ասեմ, դեղը շատ էժան է, ընդամենը 200 դրամ: Այդ դեղով կարելի է անմիջապես անասնագլխաքանակը փրկել»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3376

Մեկնաբանություններ