Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։
Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։
Ամենայն հավանականությամբ, այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված, «անկլավային զիջումներ»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։
Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։
Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի։
Վարուժան Գեղամյան
պ.գ.թ., թյուրքագետ