Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իրականացնում են մի գործընթաց, որտեղ կարող է լինել ցանկացած կամայականություն

Իրականացնում են մի գործընթաց, որտեղ կարող է լինել ցանկացած կամայականություն
23.04.2024 | 16:14

Ինչո՞ւ են Նիկոլն ու Ալիևը «սահմանազատվում» առանց միջնորդների (աղանդավորներին, առանց սրտի կապլիներ խմելու, կարդալը հակացուցված է):

Երկու պատերազմող կամ հակամարտող հարևան երկրների միջև սահմանազատման պրոցեսը միշտ իրականացվում է մի երրորդ կողմի անաչառ միջնորդությամբ կամ արբիտրությամբ: Մարդիկ եկել են այդպիսի եզրահանգման, որովհետև, առանց միջնորդի, հաղթած կամ ուժեղ կողմը միշտ կարող է ստիպել՝ հօգուտ իրեն որոշումներ ընդունել:

Հիմա Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանազատում է անում երկկողմ ձևաչափով: ԵՄ դիտորդները դրա համար մանդատ չունեն, առավել ևս, որ Ոսկեպար գնում են ոչ թե Իջևանով, այլ Վանաձորի ճանապարհով, որպեսզի «չսադրեն» ադրբեջանցիներին, և որովհետև իրենք պնդում են, որ դա «վիճարկելի» տարածք է: Ռուսները հնարավորություն չունեն մասնակցելու սահմանազատմանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը դրա հնարավորությունը չի տալիս, ավելին՝ հայտարարել է, որ ռուսական հենակետերը հեռացնելու է այդ տարածքից: Իրանն էլ դա չի կարող անել, որովհետև, թեև հայտարարում է, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն իր համար անընդունելի է, սակայն լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, չի ցանկանում այս փուլում առավել սրել իրավիճակը և, ինչ-որ տեղ, սիրաշահելու քաղաքականություն է վարում այդ երկրի հետ: Մնում է Թուրքիան, որը «գորշ կարդինալի» դեր է կատարում՝ Ադրբեջանի և հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությամբ (առաջինը ողջունեց սահմանազատման հանձնաժողովի հայտարարությունը):

Սա՝ ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին: Հիմա հասկանանք, թե ինչու՞ են Նիկոլն ու Իլհամը արգելափակում մյուս միջնորդների ներկայությունը: Տեսեք. Նիկոլն ասում է, թե սահմանազատումը կատարվում է 1976 թվականի խորհրդային քարտեզներով, որոնք գաղտնի են, և չի կարող ցուցադրել լայն շրջանակներին: Այսինքն՝ Հայաստանի ժողովուրդը չի կարող իմանալ, թե կոնկրետ գյուղի կոնկրետ հանդամասի կոնկրետ ո՞ր բլուրը կամ հեղեղատն է նշված այդ քարտեզում: Ավելին, նույնիսկ եթե բացվեն այդ քարտեզները, ապա ոչ բոլորը գլուխ կհանեն դրանից, ոչ բոլորը կարող են տեղանքում ճանաչել այս կամ այն նիշը և այլն: Այսինքն, Նիկոլն ու Իլհամը երկուսով տանում են մի գործընթաց, որտեղ կարող է լինել ցանկացած կամայականություն, բայց որի նկատմամբ ոչ մի վերահսկողություն, միջամտություն լինել չի կարող, բացառված է ի սկզբանե: Հետո, երբ ադրբեջանական բանակը գա ու տեղակայվի մեր տարածքում, նրանց արդեն ոչ մի կերպ հետ ուղարկել չի լինի, այլապես, ինչպես սպառնացել է Նիկոլը, պատերազմ կլինի:

Այսինքն, միայն այն, որ կա 1976 թվականի քարտեզ, դա դեռ չի նշանակում, որ գործընթացւ ճիշտ ու արդարացի է, դա դեռ չի նշանակում, որ Նիկոլը հող չի հանձնում, որովհետև դրանք «ոչ մի անգամ Տավուշի մարզինը չեն եղել»: Դա է պատճառը, որ փորձում էր սահմանամերձ չորս գյուղերի վարչական ղեկավարներին ներքաշել «սահմանազատման հանձնաժողովի» մեջ, դա է պատճառը, որ այդ պաշտոնյաները հրաժարվեցին մասնակից լինել Նիկոլի հողատվությանը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ