Նոր Հայաստանի ժողվարչապետը ռեկորդներ է գրանցում՝ համաշխարհային ռեկորդներ:
Կա՞ մոլորակի վրա գեթ մեկ ղեկավար, որը կատարյալ տգետ լինի, որի տգիտությունը դառնա միջազգային քննարկման առարկա:
«Մարդը, որն այսօր գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետք է անհապաղ դիմի նարկոլոգի: Այն, ինչ նա ասում և անում է, պատմական կամ քաղաքական տրամաբանության առարկա չէ, դա հոգեբույժի կամ նարկոլոգի հետազոտման հարց է»,- EurAsiadaily-ին ասում է պատմագետ Օլեգ Հայրապետովը՝ անդրադառնալով Փաշինյան Նիկոլի պատմաքաղաքական գիտելիքների ֆանտաստիկ պաշարին: (Человек, который сейчас возглавляет правительство Республики Армения, должен немедленно обратиться к наркологу. То, что он говорит и делает, это не предмет исторической или политической логики, это предмет разбирательства психиатра или врача-нарколога.)
Ի՞նչ ասեմ:
ՈՒժեղ է Փաշինյան Նիկոլը, շատ ուժեղ:
Շուտով միջազգային ասպարեզում կքննարկվեն նաև դրա հոգեկան հիվանդությունները, դրանց ազդեցությունը քաղաքականության վրա:
Նշեմ, որ չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ ինչ-որ երկրի ղեկավարի տգետ անվանեն արտասահմանում, քննարկեն նրա անգրագիտությունը:
Փաշինյան Նիկոլն առաջինն է իմ հիշողության մեջ:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ