Ո՛չ թե «Հայաքվեն» կամ ընդդիմադիր հայացքներ ունեցողներն են պատերազմ հրահրողները, այլ դուք եք:
Այո՛, դուք:
Այն մարդիկ ովքեր ցանկանում են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
Հիմա ասեմ, թե ինչու:
Վաղ, թե ուշ իրական ազգային ուժերն են գալու իշխանության և այն ժամ, իրոք, պատերազմի գնով Արցախը պետք է ազատագրվի ու այդ ազատագրման պայքարի ժամանակ դուք և ձեր երեխաները լինելու եք ռազմի դաշտում:
Դուք հիմա մեզ վախացնում եք, թե «Հայաքվեի» մասնակից անդամներին պետք է ուղարկել սահման:
Մինչդեռ սահման գնալն այդ անձանց համար պատիվ է և ոչ թե պատիժ:
Իսկ ա՛յ, ձեզ, այո՛, պատժելու են:
Դուք առջևից եք գնալու մի որոշ հատված էլ ձեր հետևից, հենց նահանջեցիք տեղում գյուլելու են:
Դե գնացեք ախ ու վախը սրտներումդ ապրեք, թե փորձ եք կատարում մեզ վախացնել դա ձեզ չի հաջողվելու, բայց, ա՛յ, դուք այս պահից ի վեր վախը ձեր սրտերում ապրեք կամ դարձի եկեք:
Հետո չասեք` չես ասել:
Համբարձում ՆԱՆՅԱՆ