Ալեքսանդր Պուշկինն անուղղելի խաղամոլ էր, ընդ որում, ավելի հաճախ նա պարտվում էր: Նման դեպքերում ստիպված էր լինում պարտամուրհակներ գրել՝ իբրև գրավ թողնելով ինչպես իր ունեցվածքը, այնպես էլ իր ստեղծագործությունները: Երբեմն գրավադրվում էին գործեր, որոնք նա դեռ չէր էլ գրել:
Մի անգամ պատահեց այնպես, որ ազարտի պոռթկման պահին, երբ գրողը հերթական պարտությունն էր կրել, նա խաղագումարի փոխարեն սեղանին դրեց դեռևս լույս չտեսած «Եվգենի Օնեգին» չափածո վեպի գլուխներից մեկը: Բարեբախտաբար, այս անգամ հաջողությունը նրան ժպտաց, և էջերը մնացին Պուշկինի մոտ:
Հովիկ Չարխչյան