Ամեն ինչ թարս է.
պատերազմը տանուլ տվածին սարքում են հերոս, տալիս են գեներալական աստղեր, հետո բաքսի գողանալու համար բանտարկում են:
Առերևույթ թուրքական գործակալներին շարում են վերևներում, բայց փողոցներում գոռգռում են՝ «ո՜չ թրքացմանը»:
Ա՜յ քեզ բան:
Հինգ-վեց զորակոչ ուղարկում է Աղդամ, Ջաբրայիլ, հետո կանգնում հիմնավորում է՝ Շուշիի՝ Շուշա լինելը:
Եվ հիմնավորում է այնպես, ինչպես չի հիմնավորել ոչ մի ադրբեջանցի:
Եվ այդ ամենը մեր ներկայությամբ, շատերի լուռ համաձայնությամբ:
Ամիսներով բղավում են՝ թուրք, դավաճան, բայց թուրքի ու դավաճանի մանկլավիկների հետ ջան-ջիգյար են անում, մոսկվաներից ու լոնդոններից տուն չեն գալիս :
Պատերազմ են ուզում մի քանի հազար դոլարով իրենց լակոտներին բանակից ազատածները:
Խաղաղություն են քարոզում մի ողջ սերունդ ցեղասպանածները:
Արդարությունից են խոսում գանձագող պոռնիկները, Երևանի կեսը իրենցով արածները:
Այս ամենը պետք է մաքրել:
Պետք է առաջնորդ:
Նրա գլուխը իհարկե հետո կուտեն, բայց առաջնորդ է պետք, շա՜տ է պետք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)