Որքանո՞վ է նորմալ Արևմուտքի ու Ալիևի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։
Փաշինյանի ռեժիմը շարունակում է թուրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։
Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառուսական հերթական դոզան սրսկել ու ասել, որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։
Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։
Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, ինչը ենթադրում էր նաև ռազմական տեխնիկայի աջակցություն։
Ավելին, Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։
Ես մի բան չեմ հասկանում` սրանք անուղե՞ղ են, թե՞ անկարող։
ՌԴ-ին սպառնալիք են համարում, ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան, Արևմուտքի ու Ալիևի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալում են, որ ՌԴ-ն սպառազինությու՞ն տրամադրի։
Սպառազինություն տա, որ ի՞նչ անեք` նվիրեք Ալիևին, որ ցուցադրի Բաքվի պարադի՞ն։
Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։
Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել, իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։
ՈՒ այսքանից հետո մնացել եք, որ ի՞նչ անեք։
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ