Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ծառն ամոթից չորանում է

Ծառն ամոթից չորանում է
10.04.2023 | 10:03

«Իսպանական ամոթ» արտահայտությունը նշանակում է ամոթ ուրիշի արարքների համար: Քչերը գիտեն, որ այս արտահայտութունը որևէ կապ չունի Իսպանիայի կամ իսպանացիների հետ:
Հուդան Քրիստոսին մատնելուց հետո ինքնասպան է լինում կախվելով Կաղամախի (Осина) ծառից: Ծառն ամոթից չորանում է:
Եբրայերեն Կաղամախի ծառի անվանումը հնչում է «Իսպա»: Այստեղից էլ Իսպանական ամոթ՝ ամոթ ուրիշի խայտառակ գործողությունների համար:
Իսկ մենք շարունակենք Իսպանական ամոթ զգալ օրինակ պատգամավորի մանդատի դիմաց բոլորին մատնելու, ուրանալու, վաճառելու պատրաստ իշխանավորների, կրակեմ Հրաչի որդու, անողնաշար, կոմֆորմիստ դատավորների և որոշ հարմարվող ընդդիմադիրների փոխարեն:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ