Աչքը ամբողջական մեխանիզմ է՝ կազմված միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս ընկալել շրջապատող աշխարհը:
1. Դուք կարող եք տեսնել մեկ այլ մարդու ակնախնձորի միայն մեկ վեցերորդ մասը:
2. Յուրաքանչյուր 12-րդ տղամարդ դալտոնիկ է:
3. Աչքի տրամագիծը` 2,5 սմ, կշիռը՝ 8 գրամ:
4. Մարդը չի կարող փռշտալ բաց աչքերով:
5. Մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքերը վերահսկող մկաններն են:
6. Ակնաբիբը լայնանում է 45 տոկոսով՝ սիրելիին նայելիս:
7. Մայաները շլությունը գրավիչ էին համարում՝ աստվածներից ընտրյալ լինելու նշան:
8. Մարդու աչքը տարբերակում է մոխրագույնի 500 երանգ:
9. Աչքերն սկսել են զարգանալ մոտ 550 մլն տարի առաջ:
10. 10 000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն են եղել: Սև ծովի շրջանում բնակվող մարդկանցից մեկը գենետիկ մուտացիա է ունեցել, որը հանգեցրել է երկնագույն աչքերի ի հայտ գալուն:
11. Աչքն ունի 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:
12. Մարդու աչքը մեկ վայրկյանում կենտրոնանում է 50 առարկայի վրա:
13. Աչքերն օգտագործում են ուղեղի ռեսուրսների 65 տոկոսը:
14. Ջոնի Դեփի ձախ աչքը կույր է, աջը` կարճատես:
15. Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող լաց լինել ձգողականության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով և սեղմում աչքերը:
16. Աչքի ցանցաթաղանթը աշխարհն ընկալում է շրջված, իսկ ուղեղը պատկերը «շուռ է տալիս»:
17. Թարթումը տևում է 100-150 միլի վայրկյան, մարդը կարող է թարթել 5 անգամ մեկ վայրկյանում:
18. Ողջ կյանք մարդը միջինը 24 մլն պատկերներ է տեսնում:
19. Աչքերը հիմնականում նույն չափսին են մնում, ինչ ծնվելիս:
20. Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ անել՝ առանց ընդհատելու, եթե հետևում է շարժվող օբյեկտի:
21. Նորածինները տեսնում են 38 սմ հեռավորությամբ:
22. Կանանց 2 տոկոսը գենետիկ մուտացիայի շնորհիվ 100 մլն գույն է տեսնում:
23. Եթե լուսանկարում մարդու աչքերից մեկն է կարմիր լույսով դուրս գալիս, հնարավոր է՝ աչքերի ուռուցք ունի:
24. Մարդկային աչքի ընկալման համար բարդ գույներ կան, որոնք կոչվում են «անհնար գույներ»:
25. Աչքի մկաններն ամենից շատ են ծանրաբեռնում ուղեղի աշխատանքը: