38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը

Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը
26.09.2024 | 14:12

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմքն ու կերպարը փչացրել ու այլասերել է։ Ի դեմս նրա՝ մեզ աշխարհում ընկալում են որպես պարտված, նվաստացած ու անարժանապատիվ ժողովուրդ։

Մեր խնդիրը Հայաստանի դեմքի ու կերպարի փոփոխությունն է։ Դրանից հետո մեզ կհարգեն, մեզ կվստահեն, մեզ հետ հաշվի կնստեն, ընկերություն կանեն ու դաշնակցային հարաբերություններ կհաստատեն։

«Մայր Հայաստանի» այցելությունները և միջազգային մամուլով հանդես գալը մեր երկրի կերպարի փոփոխության նպատակ ունի։ Որպեսզի այլ ազգերն ու պետությունները չմտածեն, որ հայ ժողովրդի հավաքական կերպարը թուրքի նկարը կրծքին դավաճանություն անելն է, պետության համար զոհվածների շիրիմների վրա հեծանիվ քշելն է։ Ի վերջո, չմծատեն, որ հայ տղամարդու կերպարի հիմնական բաղկացուցիչներն են «բուլաթ» ատամը, հակահիգիենիկ տեսքը, անգրագետ խոսքը, ճղճղան ձայնը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ