Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ձեր ուրախությունը մեր ուրախությունն է

Ձեր ուրախությունը մեր ուրախությունն է
04.12.2018 | 01:36

Կա՞ ավելի երջանիկ իրադարձություն հայ օջախում, քան երեխայի ծնունդը: Մեր գործընկեր Համլետ Հակոբյանն ասում է՝ չկա: Իհարկե չկա, սիրելի Համլետ, նոր մարդ է լույս աշխարհ եկել, և դա ամենամեծ երջանկությունն է:
Ողջ սրտով կիսում ենք քո և տիկնոջդ՝ Կարինեի, Կարենի և Արմինեի ուրախությունը պապիկ և տատիկ դառնալու առթիվ, համոզված, որ այդ երջանկությունը վերապրելու այլ պահեր էլ կունենաք՝ նոր թոռնիկ-թոռնուհիների ծնունդով:
Երջանիկ հայրություն և մայրություն ենք մաղթում ձեր զավակներին՝ Վլադիմիր Հակոբյանին և Անուշիկին դստեր ծննդյան կապակցությամբ, լիահույս, որ սերն ու Աստծո օրհնությունն են թևածելու միշտ նրանց օջախում:
Խաղաղ ու անվրդով մանկություն քեզ, «Իրատեսի» նորածին թոռնուհի:

Դիտվել է՝ 7456

Մեկնաբանություններ