Այսօր գրողների տանը կայացավ «Արդի իրանական դրամատուրգիա» գրքի շնորհանդեսը, գիրք, որը ներառում է ժամանակակից Իրանի տասն անվանի դրամատուրգների մեկական ստեղծագործություն (թարգմանիչներ՝ Նունե Հովհաննիսյան, Էդվարդ Հախվերդյան, Գևորգ Ասատրյան):
Մրցույթին կարող է մասնակցել «Օրվա բանաստեղծություն» ֆեյսբուքյան խմբի անդամներից յուրաքանչյուրը, ինչպես նաև խմբի անդամի կողմից երաշխավորված բանաստեղծը՝ բանաստեղծի համաձայնությամբ:
Ես երբեմն, որ խոսում եմ ննջեցյալների մասին, ասում եմ, որ բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից Աստծու կամքով,, մտնելու ենք այդ խոր փոսը, սակայն ոմանք մնում են այնտեղ, իսկ ոմանք էլ դուրս են գալիս այդ մռայլ, խոնավ ու անհատակ փոսից:
Ծրագրի նպատակն է` հայտնաբերել նոր անուններ և դրանք հասցնել ընթերցողին, պրոպագանդել ռուս և հայ ժամանակակից գրականությունը, ամրացնել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ ստեղծագործողների միջև կապը:
«Իրատես de facto»-ն սիրով հյուրընկալել է ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով Հայաստանում է և հայ երաժիշտների հետ նախապատրաստվում է Փարիզում կայանալիք մեծ համերգին:
Փառք Աստծո, պատերազմում չենք, բայց լուր ու լրաբեր դարձած էս աշխարհում մարդ կարոտ է մնում մի լավ լուրի, արդար, անգամ անսպասելի լուրի: Վատ-գեշ տիղմը շարունակում է ծա՛նր-ծանր իշխել: Շատ ենք լսում ու ասում` մի՞թե սրան էինք արժանի, բայց հուսահատվել պետք չէ. մեծն Թումանյանը իր քառյակով է կնքել` «վատը լավ եմ տեսել ես»:
-Իսպանահայության շրջանում տեղի ունեցող նորություններն ուղարկում ենք գրեթե բոլոր լրատվամիջոցներին: Նաև ռեպորտաժներ եմ պատրաստում «Հայլուր» լրատվականի, «Ազգ» օրաթերթի և սփյուռքի այլևայլ լրատվամիջոցների համար:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: