ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 
  • Պաուլո Կոելյո. Հումին, որ միշտ ուզում էր ավելին

    Պաուլո Կոելյո. Հումին, որ միշտ ուզում էր ավելին

    24.12.2012| 11:18
    Ավանդությունների գեղեցկությունը` որ ժամանակի ու տարածության միջով ձեռք են բերում նոր գծեր ու դառնում են խմբային ենթագիտակցության սեփականություն: Չգիտեմ` պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել, իրոք տեղի՞ է ունեցել Ճապոնիայում: Ինձ պատմել են Ծննդյան տոների գիշերը, երբ նստած էի բուխարու առաջ ու նայում էի ներսում գալարվող կրակին:
  • Հայաստանը` «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում

    Հայաստանը` «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում

    22.12.2012| 14:40
    Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին մասնակցելու է 39 երկիր: Մեկ տարվա բացակայությունից հետո մրցույթին մասնակցելու է նաև Հայաստանը: Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցությունից:
  • Պաուլո Կոելյո. նվիրաբերումի ծիսակատարությունը

    Պաուլո Կոելյո. նվիրաբերումի ծիսակատարությունը

    21.12.2012| 22:47
    Երբ մենք վճռում ենք, որ փոխվելու ժամանակն է, երբ մենք պատրաստ ենք հաջորդ փուլին, մենք պետք է սրբագործենք այդ պահը` իրականացնելով որոշակի ծիսակատարություն: Բոլոր կրոններում դա ընդունված է, ինչ էլ լինի` չափահասության, հարսանիքի, թե ավարտական հանդեսի տոնակատարումը:
  • Ժերար Դեպարդիեն հեռանում է հայրենիքի՞ց, թե՞ հայրենիքն է հրաժարվում Դեպարդիեից

    Ժերար Դեպարդիեն հեռանում է հայրենիքի՞ց, թե՞ հայրենիքն է հրաժարվում Դեպարդիեից

    21.12.2012| 17:04
    Ժերար Դեպարդիեի մեկնումը Ֆրանսիայից իսկապես վերածվել է ազգը երկփեղկող իրադարձության, և մեղավորը բոլորովին էլ Դեպարդիեն չէ: Իրականում մեղավորը եվրոպացիների, այդ թվում` ֆրանսիացիների, և համաեվրոպական քաղաքականության հակասություններն են, որոնց միայն մասնավոր դրսևորումն է աշխարհահռչակ դերասանի ընդվզումը:
  • Ֆրանսիական ֆիլմերը` Երևանում

    Ֆրանսիական ֆիլմերը` Երևանում

    21.12.2012| 16:32
    Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում, 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31) կիրականացվի ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն:
  • Դեպարդիեն և աջ հայրենասիրությունը

    Դեպարդիեն և աջ հայրենասիրությունը

    21.12.2012| 14:07
    Հեռացած Դեպարդինեն հասարակությունը երկփեղկեց: Նույնիսկ Բեռնար Առնոյի մեկնումը, ում կարողությունը 250 անգամ ավելին էր, այդքան աղմուկ չհարուցեց: Ժան Մարկ Էրոն Դեպարդիեի մեկնումը որակեց խղճուկ արարք: Միշել Սապենը հայտարարեց անկման մասին, իսկ Օրելի Ֆիլիպետին պատահածը անվանեց դասալքություն: Մյուս ճամբարում` Նադին Մորանոն արտիստին անվանեց «մեծ սրտով հսկա», իսկ Լորանս Պարիզոն քննադատեց կառավարության «հարկային խելագարությունը»:
  • «Շատ հաճախ թատրոնը կարևոր բաներ է ասում, իսկ մարդիկ դա պարզապես վերածում են զավեշտի»

    «Շատ հաճախ թատրոնը կարևոր բաներ է ասում, իսկ մարդիկ դա պարզապես վերածում են զավեշտի»

    21.12.2012| 12:17
    «Իրատես de facto»-ի հյուրն է դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
  • «Թանգարան, համերգասրահ սարքելով չէ,  որ պետք է Կոմիտասն արժևորվի»

    «Թանգարան, համերգասրահ սարքելով չէ, որ պետք է Կոմիտասն արժևորվի»

    21.12.2012| 11:30
    Կոմիտասի ձեռագիր աշխատությունները պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ): Դրանք բոլորն անցել են գիտական մշակում: Թանգարանի երաժշտական ֆոնդի վարիչ, երաժշտագետ ՄԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ երկու հատորով հրատարակվել է Կոմիտասի աշխատությունների ուսումնասիրությունների ժողովածուն, բոլոր բնագրերը վերծանված և ներկայացված են հանրությանը:
  • Գույներ հայ կոմպոզիտորական  արվեստի նորօրյա ներկապնակից

    Գույներ հայ կոմպոզիտորական արվեստի նորօրյա ներկապնակից

    21.12.2012| 11:28
    «Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի հեղինակային երեկոն: Երեկոն բացեց երաժշտագետ Ա. Սարյանը, որն իր խոսքում մասնագիտորեն արժևորեց կոմպոզիտորի ստեղծագործական որակները, անցած ուղին, ներկայացրեց նրա երաժշտությանը մեծերի` Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի տված գնահատականները:
  • Չարենցի վիճահարույց «անտիպները»` ժամանակի բնութագիր

    Չարենցի վիճահարույց «անտիպները»` ժամանակի բնութագիր

    20.12.2012| 20:21
    «Անտարես» հրատարակչությունը Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առիթով հրատարակել է մեծ բանաստեղծի եռահատոր «Ընտիր երկերը»: