ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի հետքերով

Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի հետքերով
21.07.2012 | 15:22

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան և Թուրքիա կինոպլատֆորմի հաղթող նախագիծ է ճանաչվել թուրք ռեժիսոր Օզլեմ Սարիյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագիծը: Այս տարի ծրագրին մասնակցել են ինը կինոգործիչներ (4-ը` Թուրքիայից, 5-ը` Հայաստանից): Իր ստեղծումից ի վեր (2008թ.) ՀԹԿՊ-ն աջակցել է հայ և թուրք կինոռեժիսորների 12 ֆիլմերի ստեղծմանը: Գագիկ Ղազարէն ծրագրին մասնակցել է «Իմ և քո կիրակին» կինոնախագծով:

-Ի՞նչի մասին է ձեր ֆիլմը:

-Երկու մարդկանց հարաբերությունների մասին է. ամեն մեկն ունի իր կիրակին, մեկը Երևանում է անցկացնում, մյուսը` Ստամբուլում: Ֆիլմը խաղարկային է և հանգում է նրան, որ ի վերջո, նրանց կիրակիներն այդքան էլ տարբեր չեն:

-Հայ ռեժիսորներին ի՞նչ է տալիս կինոպլատֆորմը, իբրև մասնակից ի՞նչ կասեք այս մասին:

-Այս նախաձեռնությունը ևս մեկ միջոց է` կինոարտադրություն ունենալու, հայ ռեժիսորներին միջազգային հարթություն դուրս գալու, որոշ իդեաներ օգտագործելու: Այստեղ արդեն կարող է քննարկման առարկա դառնալ այս կամ այն իդեայի որակը, գեղարվեստական արժանիքը, բայց դա շատ սուբեկտիվ է:

-Հնարավոր ե՞ք համարում հայ և թուրք կինոգործիչների անկեղծ երկխոսությունը, արհեստածին ոչինչ չկա՞ սրանում:

-Ասեմ, որ կինոպլատֆորմը դրական եմ համարում նաև այն կոնտեքստում, որ երկու ժողովուրդներ կփորձեն համատեղ կինոարտադրություն ունենալ: Թե որքանով է անկեղծ, շահարկվո՞ւմ է, չի՞ շահարկվում, դրա մասին չեմ կարող ասել: Մի բան ռեալ է. ուզենք թե չուզենք, մեր միջև տեղի է ունենում այդ երկխոսությունը, արվեստի արտադրության այդ ձևը, և դրան արձագանքելը, զարգացում տալը երկուստեք շահավետ է:

-Ասում են, որ հայ ռեժիսորների աշխատանքը զիջում է հարևան երկրի ռեժիսոների աշխատանքին:

-Ես չեմ ուզում ասել, նրանք ավելի լավ են ֆիլմ նկարահանում քան մենք, կարող եմ միայն ասել, որ թուրքական կինոարտադրությունն ավելի ուժեղ է:

-Քաղաքական հարցեր, հակահայկական դրսևորումներ չե՞ն շոշոփվել հանդիպման ընթացքում, ներկայացվող կինոնախագծերում:

-Ոչ, անգամ այդ բանավեճը չկար` 1915-ին եղե՞լ է Ցեղասպանություն, կամ ի՞նչ է եղել 1915-ին: Այդ տեսանկյունից ամեն ինչ լուծված էր: Համենայնդեպս, մասնակիցների շրջանում հակահայկան դրսևորումներ չկային: Անգամ թուրք երիտասարդ ռեժիսորներց մեկը ցանկութուն ուներ Արշիլ Գորկու մասին ֆիլմ նկարահանելու, ուսումնասիրելու, բացահայտելու Գորկու կենսագրության այդ շրջանը: Եվ նրան ընկլալում էր որպես իր համաքաղաքացին:

-Ի պատասխան հայ ռեժիսորներն էլ խուսափում են Ցեղասպանությա՞ն մասին ֆիլմ ներկայացնելուց:

-Ոչ մենք, ոչ իրենք, այդ հարցադրումից խուսափել չենք կարող: ՈՒզենք թե չուզենք դա գոյություն ունի մեր իդեաներում և ցանկացած հարաբերության մեջ: Այսօր Վրաստանով ես գնում Թուրքիա, այսինքն, անգամ տրանսպորտային հարաբերություններում նկատելի է այդ խնդիրը:

Ճեպազրուցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • «Իմ և քո կիրակին»
Դիտվել է՝ 5342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ