Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

«Համեստորեն եկել եմ անելու մի բան, որ արել եմ իմ կյանքի առաջին տարիներից մինչ օրս. դա ֆիլմեր դիտելն է»

«Համեստորեն եկել եմ անելու մի բան, որ արել եմ իմ կյանքի առաջին տարիներից մինչ օրս. դա ֆիլմեր դիտելն է»
15.07.2012 | 19:38

Այսօր «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամուլի ասուլիսով ամփոփեցին փառատոնը և մրցութային ծրագրի արդյունքները: «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի նախագահ, իսպանացի հայտնի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն իր խոսքում նշեց, որ հետաքրքիր է փառատոնի բնույթը, ներկայացվում են այնպիսի ֆիլմեր, որոնք արդեն հաղթել են ուրիշ փառատոներում, ինչը շատ դեպքերում խնդիր է առաջացնում: Ըստ նրա` դա քաղաքականության խնդիր չէ, այլ կինեմատոգրաֆիստական քաղաքականության: Խորհուրդներ տալ հայ կինոգործիչներին ռեժիսորը չցանկացավ: «Համեստորեն եկել եմ անելու մի բան, որ արել եմ իմ կյանքի առաջին տարիներից մինչ օրս: Դա ֆիլմեր դիտելն է: Ֆիլմեր, որոնցում ցուցադրվում է կինեմատոգրաֆիստական արվեստը, մի արվեստ, որ անհետացման եզրին է, բայց պետք է ասենք, որ արվեստի այս ձևը ամբողջ մշակույթի հիմքն է»,-ասաց Վիկտոր Էրիսեն, նշեց նաև, որ փառատոները պետք է նախ և առաջ աջակցեն փոքր բյուջե ունեցող, բայց լավ ֆիլմերին: Նրա խոսքով` այս ֆիլմերն արժանի են գոյություն ունենալ, արժանի են կյանք ունենալ: Իսկ այն ֆիլմը, որը հանդիսատեսը չի դիտում, կյանք չունի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ