38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցակների թեման կարող է դառնալ օրակարգային հարց

ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցակների թեման կարող է դառնալ օրակարգային հարց
29.09.2024 | 14:45

Ադրբեջանը, առաջին արցախյանից մինչև 44-օրյա պատերազմ ու սեպտեմբերի 19-20-ի հարձակում, առանց գեթ մեկ բացառության, ունի ՀՀ և Արցախի քաղաքական ողջ ղեկավարության, ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ բարձրագույն սպայական ողջ կազմի մասով անձնական գործեր, թե ով, որ գործողությանը, ինչ կարգավիճակով է պլանավորել ու մասնակցել: Առանձին դեպքերում նաև շարքայինների մակարդակում ունեն նման անձնական գործեր:

Ավելին՝ ունեն հետախուզության, դիպուկահարների, ԱԱԾ-ականների առանձին գործեր, որոնց մասով ամեն, այդ թվում՝ նեղ անձնական ինֆորմացիա կա, մշտական մոնիթորինգի տակ են նրանց հետ կապված ՖԲ-ի և այլ ինֆորմացիոն հարթակները:

Ասում են՝ Արցախից դուրս գալուց, ուժայինների մի մասի արխիվները առհասարակ դուրս չեն բերվել՝ որպես «նվեր» հարևաններին: Դուք մոտավոր պատկերացնում եք, չէ՞, թե դա ինչ է նշանակում:

Վերջերս ակտիվորեն լուրեր են պտտվում, թե ՀՀ արտաքին հետախուզական ծառայության, դատախազական և այլ ուժայինների ներկայացուցիչները հանդիպում են ադրբեջանցի իրենց կոլեգաների հետ:

Ասածս այն է, որ ինչ-որ մի փուլում ցուցակների թեման լինելու է օրակարգում, եթե արդեն չի, ու էն մարդիկ, ովքեր կան այդ ցուցակներում, ինչի մասին իրենք լավ գիտեն, թող հասկանան, որ մոտենում են անհատապես իրենց տներին:

Մնացածն իրենք լավ գիտեն, թե ինչ կարող են անել, որ իրավիճակը փոխվի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ