ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Իսրայել vs Հայաստան

Իսրայել vs Հայաստան
04.08.2024 | 20:11

1. Իսրայելը չունի Սահմանադրություն:

Հայաստանն ունի, բայց այն խախտում են պետական մակարդակով:

2. Իսրայելում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների արդյունքներով:

Հայաստանում իշխանությունը ձևավորվում է կեղծ ընտրությունների, կամ կեղծ հեղափոխությունների արդյունքում:

3. Իսրայելում հազարից ավելի արաբ կալանավորների տվեցին, որոնցից շատերը մեղադրվում էին տեռորիզմի մեջ, որպեսզի ստանան մեկ կապրալի՝ կապրալ Գելադ Շալիդին:

Հայաստանում առաջարկոմ էին ուղարկել մեկ հոգու՝ Աշոտ Փաշինյանին, որպեսզի ստատան հարյուրից ավելի գերիների:

1000:1, 1:100:

4. Իսրայելական Ցախալում (բանակ) ծառայել են, ծառայում են բարձրաստիճան չինովնիկները, նրանց զավակները: Երբ բանակում զոհ է լինում, բոթը ընտանիքի անդամներին պարտադիր հայտնում են պետության ներկայացուցիչները:

Հայկական բանակում բարձրաստիճան չինովնիկները, նրանց զավակները որպես կանոն չեն ծառայում: Մահվան դեպքում լուրը ընտանիքի անդամներին կարող է հաղորդեն սկսած հարևաններից, մինչև գազելների վարորդները:

5. Իսրայելում գործում են հատուկ ծառայություններ, որոնցից ամենահայտնին Մոսադն է:

Հայաստանում գործում են հատուկ ծառայություններ, որոնցից ամենահայտնին որսորդ-միությունն է:

6. Իսրայելի ՀՆԱ-ն 525 մլրդ դոլար է:

Հրեաների թիվն աշխարհում մոտ 15 միլիոն է, որից մոտ 7 միլիոնը (մոտ 45 տոկոս) ապրում է Իսրայելում:

Ամենախոշոր քաղաքը Երուսաղեմն է, որտեղ ապրում է մոտ մեկ միլիոն մարդ: Երկրորդ քաղաքը Թել Ավիվն է՝ երկու անգամ փոքր՝ կես միլիոն բնակչությամբ:

Հայաստանի ՀՆԱ-ն 19 մլրդ է:

Հայերի թիվն աշխարհում մոտ 10 միլիոն է, որից մոտ 2 միլոնն է (ընդամենը 20 տոկոս) ապրում Հայաստանում:

Ամենախոշոր քաղաքը Երևանն է, որտեղ ապրում է մոտ մեկ միլիոն մարդ: Երկրորդ քաղաքը Գյումրին է, մոտ տասնհինգ անգամ փոքր՝ 70 հազար բնակչությամբ (օֆիցիալ կեղծ թվերով Հայաստանի բնակչությունը մոտ 3 միլիոն է, Գյումրիինը՝ 115 հազար):

7. Իսրայելում միջին աշխատավարձը մոտ 13 հազար շեկել է (3400 USD): Հայաստանում՝ մոտ 300 հազար դրամ է (780 USD):

8.Աշխարհի հինգ հարյուր բարձրակարգ ԲՈՒՀ-երի ցուցակում Իսրայելն ունի չորս, Հայաստանը՝ զրո բուհ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ