-
22.05.2024|
11:15
Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավի նկատմամբ մեր հասարակության ընդգծված հետաքրքրությունը միայն ողջունել կարելի է: Լավ է, երբ գեղանկարչական գլուխգործոցը տեսնելու համար նույնիսկ հերթեր են գոյանում: Այս պատկերը կարող էր շատ ոգևորիչ լինել, եթե չլիներ մի «բայց»:
-
19.05.2024|
20:45
Այս տարի ապրիլի 20-ին լրացավ ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող, հրապարակախոս, նկարիչ, գերմանահայ նշանավոր գործիչ ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆԻ (Պիլէզիկեան) ծննդյան 90-ամյակը։ Մահից անցել է 30 տարի, բայց նրա «ՀԱՅԱՅՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՎԱՆՔԵՐ» չափազանց արժեքավոր գերմաներեն գիրքը դեռ անտիպ է։
Ստորև՝ թե ինչ վիճակում էին ձեռագրերը, և ինչ ջանքեր է թափում նրա այրին՝ ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հայկական բերդերի մասին ամուսնու մեծարժեք գիրքը հրատարակելու ուղղությամբ։
-
19.05.2024|
15:14
Այս քաղաքի երակներով իմ արյունն է հոսում,
այս քաղաքը իմն է՝ իմ երեխան,
այստեղ հերթերի մեջ Նարեկացին է ընդվզում,
և Չարենցն է փողոցներով վազում՝
ափերի մեջ սիրտը լազուր...
-
18.05.2024|
08:54
Ավերված ու սուրբ…
իմ անքնության մենամոլ պահին՝
նորից պարտասուն, խորաններիդ մոտ իջնում եմ ծնկի.
չգտնելով նոր, առավել զտված կամ խրթին լեզու,
Քեզ խոնարհվում եմ զուլալ ստվերով
մռայլ խցերում ծնկներին ապրած մեր նախնիների:
-
18.05.2024|
08:35
Մեղքի մեջ թաթախված և մոլորված
Ի՞նչը կփրկի մարդուն
Մի՞թե սերը կամ ողորմությունը,
Հարցնում եմ ինքս ինձ:
-
17.05.2024|
21:02
Հինգշաբթի, 9 Մայիս 2024-ի երեկոյեան, Գոքինիոյ Հայ Աւետարանական եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ գիրքի բացառիկ շնորհահանդէս մը, կազմակերպութեամբ Յունաստանի Աւետարանական համայնքի հովիւ վերապատուելի Վիգէն Չոլաքեանի եւ եկեղեցւոյ հոգաբարձութեան։ Շնորհահանդէսը նուիրուած էր սփիւռքահայ կեանքի հանրածանօթ անձնաւորութիւն դոկտ. Հրայր Ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գիրքին, որ հրատարակուեցաւ 2023-ին Պէյրութի մէջ, իսկ արդէն շարք մը հայկական գաղութներէն ներս արժանացած է հանրային ներկայացման։
-
16.05.2024|
21:13
Մի համրիչ ունեի`
ոսոխից մնացած:
Սև էբոնիտից էին հատիկները...
-
16.05.2024|
09:45
Իմ Հայաստանը էլ չի՛ այրվելու
Վշտի անպատրույգ կրակարանում –
Անծագում ու բիրտ, անդեմ, անանուն
Ավազակներին չի հարմարվելու։
-
14.05.2024|
23:08
Դասադուլի իրավական կողմին դեռ հանգամանորեն կանդրադառնամ, սակայն պակաս կարևոր չէ երևույթի զուտ բարոյահոգեբանական կողմը։ Չկա մի երկիր, իսկ Հայաստանը բացառություն չէ, որտեղ ուսանողները հենց քաղաքական թեզերով ոչ միայն չնախաձեռնեն ու չմասնակցեն դասադուլների...
-
13.05.2024|
10:01
Արդյոք Հայաստանի բուհերում սովորելու իմաստ կա՞: Պարզվում է` չկա: