ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ չորեքշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Ռուսաստանին կոչ ենք անում ընդունել առաջարկվող 30-օրյա զինադադարը, որը համաձայնեցվել է ամերիկացիների և ուկրաինացիների կողմից»,- հավելել է նա։