Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վրաստանի նախագահն անպայման կազատի Սաակաշվիլի Միշիկոյին, և հոկտեմբերին Վրաստանում կտեսնենք հզոր մայդան

Վրաստանի նախագահն անպայման կազատի Սաակաշվիլի Միշիկոյին, և հոկտեմբերին Վրաստանում կտեսնենք հզոր մայդան
09.08.2024 | 22:12

16 տարի առաջ ազատասեր վրացիք հասան իրենց մուրազին՝ կործանեցին Վրաստանը, քանի որ որոշեցին եվրոպացի դառնալ, մտնել եվրատլանտյան դաշինք: Այն ժամանակվա ամերիկյան պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հրահանգել էր Սաակաշվիլի Միշիկոյին՝ դու ունես 4 օր, քանի Պուտինը Պեկինում է, Ցխինվալի հարցը լուծիր: Սա էլ լուծեց՝ հարձակվելով ռուս խաղաղապահների վրա, հետո գրավեց քաղաքը: Հետո դուրս շպրտվեց, ռուսական ուժերը հասան Թբիլիսի, բայց զարմանալի մեծահոգությամբ քաղաք չմտան, Սաակաշվիլիի ռեժիմը չտապալեցին:

Արդյունքը տպավորիչ էր՝ Վրաստանը, շնորհիվ արևմտյան կողմոնորշամն և ամերիկյան հրահանգի, հավերժ զրկվեց Օսիայից ու Աբխազիայից:

Դե, Արևմուտքը ծանր տարավ այդ կորուստը, բայց ոչինչ չկարողացավ անել՝ ստորությունից զատ:

Ֆրանսիայի նախագԵն եկավ Վրաստան, հանձնաժողով ստեղծվեց՝ պարզելու, թե ինչու և ում կողմից բռնկվեց պատերազմը: Տեսան, որ սկսել են վրացիք, մեռնելով ստորագրեցին արձանագրությունը: Բայց Եվրոպա վերադառնալիս Ֆրանսիայի նախագԵն, իջնելով ինքնաթիռից, առաջին իսկ հարցին պատասխանեց, որ պատերազմը սկսել են ռուսները: Այսինքն, Սարկոզիի ասածը հետևյալն էր. ռուսները հարձակվեցին Վրաստանի վրա, հետո վրացիք ռուսներին դեն նետեցին ու գրավեցին Ցխինվալը, հետո ռուսները վրացիներին ռադ արեցին Ցխինվալից ու հասան Թբիլիսի:

Ծիծաղելի է, չէ՞:

Ոչ, քանզի արևմտյան առաջնորդներից ամեն ինչ կարելի է սպասել, սուտը, կեղծիքը, իրականության խեղաթյուրումը Արևմուտքի գլխավոր գործիքակազմն է, այլ կերպ նա չի կարող առաջ տանել իր ստոր քաղաքականությունն աշխարհում:

Այսօր Վրաստանը դարձի է եկել, Բիձինա Իվանիշվիլին հրաժարվեց երկրորդ ճակատ բացել և երկրորդ անգամ ջարդվել ռուսների կողմից, զրկվելով 2 միլիարդ եվրոյից Շվեյցարիայում, քանզի չեն կարող ամերիկացիք ֆինանսապես չպատժել մեկին, ով չի կատարում իրենց հրահանգը: Առջևում ընտրություններ են, Վրաստանի նախագահն անպայման կազատի Սաակաշվիլի Միշիկոյին, և հոկտեմբերին Վրաստանում կտեսնենք հզոր մայդան: Եթե Արևմուտքը տապալի Իվանիշվիլիի ռեժիմը, Վրաստանից բան չի մնա, այսինքն, այդ պետությունը Պուտինը ստիպված կլուծարի, հայերն էլ կխերվեն, եթե ունենան ազգային իշխանություն: Եթե Արևմուտքը պարտվի, ապա պետք է սպասել Վրաստանի դեմ նոր դաժան դեմոկրատական հարձակումների, պետության կյանքն էլ մի քանի տարով կերկարաձգվի:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը մեր եղբայրական երկրում, որն այդքան մեծ, սարսափելի մեծ ավանդ ունեցավ Հայաստանի ջախջախման գործում 4 տարի առաջ:

Նշենք միայն վրացական տրանզիտը պատերազմի ժամանակ և դրանից առաջ, առանց որի Ադրբեջանը 10 օրից շատ չէր կռվի՝ կսպառվեր զինամթերքը, իսկ միակ տարածքը, որով սնուցվում է Ադրբեջանը, դա Վրաստանն էր:

ЗАТО փաշինյան նիկոլը Ադրբեջանին օգնելու մեջ մեղադրեց Բելառուսին, որն անգամ ցանկության դեպքում ոչինչ անել չէր կարող, իսկ Վրաստանին բան չասաց: Նախ, դրա իրավունքը չունի, քանզի Վրաստանն այն ժամանակ 100 տոկոսանոց ամերիկյան ֆիլիալ էր, երկրորդ՝ Վրաստանը նույն գործն է արել, նույն նպատակին է ծառայել Նոր Հայաստանի իշխանությունների հետ, այն է՝ Արցախի հանձնում թուրքերին: Եվ քանի որ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ պրոցեսի մասնակից չէր, պետք էր կեղտ բռնել նրա վրա՝ զուտ ամերիկյան մեթոդով:

Այժմ Սաակաշվիլին նստած է, բայց չի սիրում նստել, ինչպեսև բոլոր գրանտակերները: Դրանք, նախ, թռնում են քրեական հետապնդումից, հետո, բռնվելու դեպքում դիմում են գժության: Մեր փաշինյան նիկոլն ու մյուս հեղափոխանաններն էլ նույն բանն արեցին, չէ՞, 2008-ին: Ի՞նչ ասեմ… հուսանք, Միշիկոն շուտով կազատվի և կարագացնի իր անիմաստ պետության վերջնական կործանումը:

Վրացիներին չի հասնում պետություն, ինչպես և մյուսներին հետխորհրդային տարածքում, պետությունն ու պետականությունը չափազանց մեծ բեռ է դրանց համար:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ