ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱՅՆ, ՈՐ ԱՊԱԳԱՆ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ Է ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԳՈՅԱՏևՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ, ԱՆԿԱՍԿԱԾ Է»

«ԱՅՆ, ՈՐ ԱՊԱԳԱՆ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ Է ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԳՈՅԱՏևՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ, ԱՆԿԱՍԿԱԾ Է»
04.12.2009 | 00:00

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ հարցազրույցը կրթության ոլորտի խնդիրների, ինչպես նաև վերջերս նրա անվան շուրջ տարածված ասեկոսեների շուրջ է։
-Պարոն Մկրտչյան, կրթությունը պետք է լինի մատչելի և որակյալ։ Այս երկու սկզբունքները կրթության հիմնասյուներն են։ Որքանո՞վ է Հայաստանում կրթությունը որակյալ և մատչելի։
-Երբ մենք ասում ենք` կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին, շատերը դա ընկալել են, որ մարդ պետք է դպրոց գնալու, կրթական պրոցեսում ներգրավվելու հնարավորություն ունենա։ Սակայն խոսքը վերաբերում է ոչ թե կրթության հասանելի լինելուն, այլ նրան, որ բոլորը պետք է ոչ թե լոկ կրթություն, այլ որակյալ կրթություն ստանալու հավասարաչափ հնարավորություն ունենան։ Սա է էականը, ինչը լիարժեքորեն շոշափված և ընկալված չէ մեր հասարակությունում։ Երբ մենք ընդունում ենք, որ բոլորը կրթություն ստանալու հավասարաչափ իրավունք պետք է ունենան, նշանակում է՝ ամեն տեղ պետք է լինեն որակյալ դպրոցներ, կրթական հաստատություններ, որպեսզի երեխան կարողանա հաճախել։ Իսկ երբ խոսքը որակյալ կրթության մասին է, ապա պետք է ուշադրություն դարձվի ուսումնական գործընթացի կազմակերպման վրա։ ՈՒսումնական պրոցեսը պետք է նպաստի, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունենա որակյալ կրթություն ստանալու։ Առանձին ամեն մի բաղադրիչ (ծրագրեր, դասագրքեր, չափորոշիչներ) էական դեր է կատարում այստեղ։ Հարցադրման առանցքում պետք է լինեն ոչ թե ընդհանրապես բոլոր երեխաները, այլ յուրաքանչյուր երեխա առանձին-առանձին։ ՈՒսուցման որակի առումով մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ։ Շատ ուսուցիչներ ջանասիրաբար, ինքնազոհաբար ամեն ինչ անում են լավ արդյունքի հասնելու համար։ Բայց, միևնույն է, դարձյալ բողոքներ, անբավարարվածություն կա։ ՈՒսուցման կազմակերպումը պահանջում է բավականին լուրջ վերանայում բոլոր պարամետրերով։ Չի կարելի այսօրվա ուսուցման որակը համարել բավարար, դա շատ վտանգավոր է և կարող է հանգստացնել շատ մարդկանց։ Իհարկե, կան լավ շրջանավարտներ, բայց մեր հասարակության յուրաքանչյուր անդամ հանրակրթական հաստատությունների շնորհիվ պետք է ստանա բարձրակարգ կրթություն։ Ինչից մենք այսօր բավականին հեռու ենք։
-Վերջերս ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը։ Ի՞նչ նոր սկզբունքներ է ենթադրում այն հանրակրթության ոլորտում։
-Բավականին դրական, արմատական փոփոխություններ են նախատեսված այս օրենքով։ Դրանք նպատակաուղղված են փոխելու և ավելի ազդեցիկ դարձնելու այն գործոնները, որոնցից կախված է ուսուցման որակը։ Կրթության որակի հարցը նախարարի և նախարարության աշխատակիցների հետ քննարկելիս մենք մշտապես շեշտել ենք, որ այն չպետք է նեղ իմաստով հասկանանք։ Որակը (ամենալայն իմաստով) մեր գլխավոր խնդիրն է. որակ և՛ դասագրքերի, և՛ ծրագրերի, և՛, ինչն առավել կարևոր է, վերապատրաստման դասընթացների առումով։ Վերապատրաստման դասընթացները պետք է լինեն արդյունավետ։ Նույնպիսի խնդիր է դրված նաև մանկավարժական կադրերի պատրաստման առումով։ Եթե դիտարկենք ֆորմալ տրամաբանությամբ, մանկավարժական համալսարանի այսօրվա շրջանավարտը կարծես թե առաջիկա 5 տարիներին չպետք է կարիք ունենար ոչ մի վերապատրաստման։ Ես ոչ թե ուզում եմ այս կամ այն կառույցի աշխատանքը քննադատել, պարզապես ցանկանում եմ ասել, որ բոլոր առումներով կարևորված է որակի խնդիրը։ Մենք այդ հարցին համալիր մոտեցում պետք է ցուցաբերենք։ Ճիշտ է, բարդ խնդիր է, բայց առանց դրա այլևս չի կարելի։
-Կրթությունը ոչ միայն ուսուցում է, այլև դաստիարակություն, սակայն դաստիարակության բաղադրիչը երկրորդ պլան է մղված, և կրթության այս երկու բաղադրիչների ներդաշնակություն առայժմ չկա։ Պետությունը ձևակերպե՞լ է, թե ինչ քաղաքացի է ուզում ունենալ։
-Այս հարցում պետք է տարանջատվի երկու հանգամանք։ Իհարկե, հասկանալի պատճառներով դաստիարակությունը՝ որպես կարևորագույն խնդիր, կարելի է համարձակ ասել, մեր դպրոցից դուրս է եկել։ Դպրոցը նախկինի նման պատասխանատվություն չի կրում և չի զբաղվում դաստիարակության հարցերով։ Թեև կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, որոնք նպաստում են դաստիարակությանը։ Ես համաձայն եմ, որ սա չափազանց կարևոր պրոբլեմ է։ Սակայն կան ընդհանուր խնդիրներ, որոնք նույնիսկ, կարելի է ասել, պետություններից անկախ են։ Պարտադիր չէ, որ մենք սպասենք, մինչև պետությունը ձևակերպի քաղաքացու իր հայեցակարգը։ Կան բավականին լուրջ արժեքներ, և ցանկացած պետություն, եթե այդ արժեքների վրա չի կառուցվում, վտանգում է իր հետագա գոյությունը։ Նույնիսկ ուսուցիչը պետք է այդ արժեքների կրողն ու տարածողը լինի։ Եվ այս հարցին պետք է մեծ նշանակություն տալ, դրանով դպրոցը պետք է զբաղվի։ Դա պետք է կարևոր և առարկայական լինի թե՛ ծրագրերը յուրացնելիս, թե՛ արտադասարանական, արտաուսումնական պրոցեսների ժամանակ։ ՈՒղղակի անհանդուրժելի է, եթե մաթեմատիկայի ուսուցիչը կարծում է, որ իր գլխավոր խնդիրը մաթեմատիկան որակյալ ուսուցանելն է։ Այդպես չէ։ Մենք ունենք ավանդույթներ և արժեքային համակարգ, որոնք աստիճանաբար կորցնում ենք։ Չպետք է մոռանալ, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, ինչը, կարծում եմ, պատահական չէ։ Քրիստոնեական արժեքներով կառուցված հասարակական հարաբերությունները մեզ միշտ եղել են ուղեցույց և նույնիսկ ամենաաննպաստ պայմաններում գոյատևելու գրավական։ Դաստիարակության հիմքում դնելու ավելի լավ բան գոյություն չունի։ Բացի այդ, կան բոլորի կողմից ընդունված նորմեր, որոնք դարձյալ կապ չունեն պետության հետ։ Պարտադիր չէ, որ պետությունը սահմանի, որ մարդիկ պետք է միմյանց հարգալից վերաբերվեն։ Մեր մթնոլորտի, կոնֆլիկտները լուծելու, դժվարությունները հաղթահարելու հարցերում միմյանց նկատմամբ հարգալից լինելը կարևորագույն սկզբունքներից է։ Հարգալից լինելը բանաձև չէ։ Մարդը պետք է ձևավորվի այդ մթնոլորտում, նրա համար դա բնավորություն պետք է լինի։ Դպրոցը պետք է այդպիսին լինի, որպեսզի կյանքն այդպիսին դառնա։ Կրթության և գիտության նախարարությունում կա տրամադրվածություն բարձրացնելու, կարևորելու և զբաղվելու այդ հարցով։
-Հայաստանում այսօր առաջնային է հասարակության ներսում գիտելիքի նկատմամբ համապատասխան պահանջարկի ձևավորումը: Գիտելիքը, կրթությունը մեզ մոտ արժեք չեն ներկայացնում։ Մտածելակերպի փոփոխման, կրթական քարոզչության ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում։
-Կարծում եմ՝ մենք արդեն հիմք ունենք ասելու, որ ոչ միայն նախարարությունն է այդ հարցը կարևորում, այլև մեր պետական քաղաքականությունն է այդպիսին։ Ե՛վ երկրի նախագահի, և՛ վարչապետի ելույթների ժամանակ հատուկ շեշտադրվել է այդ խնդիրը։ Այն, որ ապագան գիտելիքահենք հասարակությանն է և համամարդկային մրցակցային դաշտում մեր արժանավայել գոյատևման մարտահրավերը, անկասկած է։ Մենք կա՛մ կլուծենք այդ հարցը և կկարողանանք հավասարապես լինել ազգերի և պետությունների համակեցության դաշտում, կա՛մ, եթե չկարողանանք լուծել մեր առջև դրված այդ խնդիրը, կդառնանք ստվերի տակ գոյատևող պետություն։ Եվ շատ լավ է, որ մեր ազգի արժեքային համակարգում, ավանդույթներում կա այդ խնդիրը, ինչը կարևորում է նաև պետությունը։ Մնում է, որ դա դառնա ոչ միայն կարգախոս, այլև ներքին աշխարհընկալման կարևորագույն կետ։ Եվ դարձյալ պետք է անդրադառնանք դպրոցին, քանի որ այդ վերաբերմունքի հիմքը պետք է դրվի այնտեղ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե իբր հասարակությունն այսօր այլ արժեքներ է դավանում։ Կան, իհարկե, տհաճ, անհանդուրժելի օրինակներ, սակայն դա օրինաչափություն չէ։ Առիթից օգտվեմ և պարզաբանեմ, թե մենք ինչու ենք բողոքում ծրագրերից, դասագրքերի բովանդակությունից։ Դժգոհում ենք, որովհետև այնտեղ կարևորված են ոչ այնքան գիտելիքն ու դրա ըմբռնումը, որքան հիշողությունը և շատ բան իմանալու ծավալը, ինչը ոչ մի կապ չունի գիտելիքի հետ։ Երբ աստիճանաբար ամեն ինչ հանգում է մեխանիկական հիշողության, անկախ նրանից` երեխան հասկանում, ըմբռնում է, թե ոչ, երեխան հեռանում է գիտելիքից։ Թեև արտաքուստ թվում է՝ աշակերտը շատ բան գիտի, այնուամենայնիվ, հասկանալը, տրամաբանելն ավելի կարևոր են։ Այս խնդիրը լուծելու համար չպետք է գայթակղվել տեղեկությունների ծավալով։ Այդ ծավալն անընդհատ մեծացնելով՝ մենք ոչ թե երեխաներին կրթում, դաստիարակում ու զարգացնում ենք, այլ հեռացնում ենք գիտելիքից։ Ծավալը պետք է լինի փոքրագույն չափով, իսկ դրա որակյալ ընկալումն ու ըմբռնումը պետք է լինի մեր հիմնական խնդիրը։
-Վերջերս գնահատման և թեստավորման կենտրոնը ԿԳՆ-ից տեղափոխվեց կառավարության աշխատակազմի ենթակայության տակ։ Այս փոփոխությունն ի՞նչ կտա մեր կրթական համակարգին։
-Այդ փոփոխությունն առաջին հերթին արվել է կրթության որակի բարձրացման նպատակով։ Ի սկզբանե խոսակցություններ կային, որ անարդյունավետ է, երբ նույն ոլորտում և՛ սովորեցնում են, և՛ իրենք իրենց որակը գնահատում։ Արտաքին գնահատման գաղափարը որպեսզի ավելի հստակ ու ճիշտ դրսևորվի, պետք է լինի նախարարության կազմից դուրս անկախ կառույց։ ԳԹԿ-ն իր գործունեությամբ պետք է դեռ ապացուցի, որ այս փոփոխությունը նպատակային էր ու ճիշտ, և այդ ապացույցը ոչ միայն նրա համար է, որպեսզի արդարացվի հերթական որոշումը, այլև գործունեությամբ ձեռք բերվի հասարակության վստահությունը։
-ԳԹԿ-ն կոչված է ոչ միայն միասնական քննություններ, այլև ընթացիկ գնահատումներ անցկացնելու։ Այդ առումով ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը կրթության և գիտության նախարարության հետ։
-Գնահատման և թեստավորման կենտրոնի առջև ծառացած հիմնական վտանգն այն է, որ չվերածվի դատավորի, պատժիչ կառույցի։ ԳԹԿ-ի հիմնական նպատակն ուսումնասիրությունների, արտաքին գնահատման իրականացման և դրանց արդյունքների վերլուծության միջոցով եղած բացերը բացահայտելն ու այն խնդիրները ձևակերպելն է, որոնցով պետք է զբաղվել և հիմքեր տալ համապատասխան կրթական բարեփոխումներ իրականացնելու համար։ Այն առաջին հերթին վերլուծական կենտրոն է, որը պետք է խնդիրներ ձևակերպի, որի վերլուծության արդյունքում կրթական բարեփոխումները պետք է լինեն ավելի նպատակային ու արդյունավետ։ Սա ԳԹԿ-ի հիմնական կոչումն է։ Իսկ միասնական քննությունները գործունեության մի փոքր ուղղությունն են միայն։
-Պարոն Մկրտչյան, մամուլում հրապարակումներ եղան, որ ԳԹԿ-ի ապագա ղեկավարը լինելու եք Դուք, և կառույցի կարգավիճակի բարձրացումը կատարվել է հատուկ Ձեզ համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման տեսակետները։
-Ես չգիտեմ, գուցե հիմքեր կամ առիթներ եղել են նման լուրեր տարածելու։ Մենք կրթության և գիտության նախարարի հետ նախարարություն եկանք միաժամանակ և հանկարծակի. միասնական քննությունների նախաշեմին ոչ ոք չգիտեր, որ նման փոփոխություններ են լինելու, ինչ-որ տեղ նույնիսկ հարկադրված։ Բայց կարողացանք այդ ծանր ժամանակ իրար հասկանալ, ընդհանուր քաղաքականություն մշակել։ Մեր տեսակետները համընկնում են, և մենք բավականին լուրջ մտադրություններ ու ծրագրեր ունենք կրթական բարեփոխումների ոլորտում։ Այդ իսկ պատճառով ես չեմ պատկերացնում՝ ինչու պետք է ես դրանք ընդհատեմ։ Ծրագրերը, իսկապես, շատ լուրջ են, որոնք պետք է իրենց վերջակետին հասցվեն։ Անձամբ ես ծրագիրը կիսատ թողնելու սովորություն չունեմ։
Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ