ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ
30.03.2010 | 00:00

ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին մեր ժողովուրդը սիրում է։ Նա մեր հայրենիքի համար ընդարձակ սահմաններով մի քարտեզ է գծել ու հավերժ մտել մեր սիրտն ու հոգին։ Մենք մի գեղեցիկ հեքիաթ ենք հորինել, որին մինչ օրս էլ հավատում ենք, թե այդ բարի մարդն անկեղծորեն ցանկանում էր իրականացնել մեր ազգային երազանքը, բայց սև ու մութ ուժերը (հանձինս բոլշևիկների) խանգարեցին նրան դա անելու։ Քաղաքական միամտությունն ու կես բարի խոսքից նվաղելու մեր սովորությունը, ինչպես ասում են, կաթի հետ մտել է, հոգու հետ դուրս կգա։ Սակայն մի կարծեք, թե ուզում եմ ցեխ նետել այդ անձնավորության վրա։ Ամենևին։ Ես պարզապես ձեր ուշադրությանը կներկայացնեմ նրա գործողություններից մի քանիսը, որոնք, բացի համաշխարհային ֆինանսատնտեսական հարցերին վերաբերվելուց, ամենաանմիջական կապն ունեն ռուսական կայսրության փլուզման և, որպես դրա հետևանք, մեր ազգային ողբերգության հետ, իսկ մնացածը` դատեք ինքներդ։
Բայց սկզբի համար տամ ճակատային մի հարց. ի՞նչ անվանական արժեքի դոլարների թղթադրամներ գիտեք։ Սովորական պատասխանն է` 1, 5, 10, 20, 50, 100։ Շատ ճիշտ է։ Առավել տեղյակներն ավելացնում են նաև հազվադեպ հանդիպող երկուդոլարանոց թղթադրամը։ Դրանք, սակայն, նումիզմատիկ արժեք են ձեռք բերել և հասկացողների մոտ հայտնվելուն պես անմիջապես էլ դուրս են բերվում շրջանառությունից։ Իսկ ուրիշ ի՞նչ արժեքի թղթադրամներ գիտեք։ Այս հարցին արդեն շատ քչերն են ունակ պատասխանելու։ Պարզվում է` գոյություն ունեն մի ամբողջ շարք բանկատոմսեր, որոնց մասին մեծամասնությունը պատկերացում անգամ չունի։ Դրանք 500, 1000, 5000, 10000 և 100000 դոլարանոց թղթադրամներն են: Դրանց մասին ոչ ոք չգիտի այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, արգելված է դրանք դուրս հանել երկրից։ 100000 արժողությամբ բանկատոմսը (1934 թվականին թողարկված ոսկե սերտիֆիկատը) երբեք չի եղել սովորական շրջանառության մեջ և օգտագործվել է միմիայն Դաշնային պահուստի բանկերի միջև հաշվարկներ կատարելու ժամանակ։ Եվ միայն եզակիներն են տեսել դրանք։
Իսկ գիտե՞ք, թե ինչ կամ, ավելի ճիշտ, ով է պատկերված ամենամեծ անվանական արժեքն ունեցող այդ բանկատոմսի վրա։ Ո՞Ւմ պատկերն է, որ զարդարում է այդ թղթադրամը։ Այդ հարցին պատասխանելն առանձնակի դժվարություն չի հարուցի, եթե միայն հիշեք, թե ով է ԱՄՆ-ում դրամ թողարկում։ Իսկ ԴՊՀ-ն ունի իր հերոսները, արժեքների իր սանդղակը։ Չերկարացնեմ, այն կրում է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի պատկերը։ Նույն այն նախագահի, որը ստորագրեց ԴՊՀ-ն ստեղծելու ակտի տակ։ Վերջինիս կարծիքով, հենց նա էլ ամերիկյան պատմության մեծագույն գործիչն է։ Ինչո՞ւ միայն ամերիկյան։ Քանի որ հենց նրա պատկերն է զարդարում պատմության մեջ երբևէ ամենամեծ արժեքն ունեցած թղթադրամը, հենց նա էլ, ինչպես ասում են, բոլոր ժամանակների և ժողովուրդների «ամենամարդկային մարդն է»։
20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում առաջ եկավ հզորագույն մի ֆինանսական խմբավորում, որի գլուխ կանգնած էին ազգությամբ բացառապես հրեա ֆինանսիստներ Կունը, Լյոբը, Բելմոնը, Լազարը, Սոլոմոն Լանդենբուրգը, Թալմանը, Շպեերը, Յ. Շիֆֆը, Զելինգմանը և Գուգենհայմը։ Ի նշան երախտագիտության` իրեն նախագահական աթոռին բազմելու համար ցուցաբերած դրամական աջակցության, Վուդրո Վիլսոնը (1913-1921 թթ.), կրկնենք ևս մեկ անգամ, վավերացրեց ԴՊՀ-ի ստեղծման մասին օրենքը, որի համաձայն երկրի ֆինանսական ռեսուրսների տնօրինումն ու ազգային արժույթի թողարկումն անցավ միջազգային հրեական բանկիրների ձեռքը։ Թվարկված անունների մեջ Ռոտշիլդների, Մորգանների, Ռոկֆելլերների, Վարտբուրգների ու էլի մի քանիսի անունների բացակայությունը թող տարակուսանք չառաջացնի։ Այդ անձինք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա գերադասում են գործել ամենևին էլ ոչ հրապարակայնորեն, իրենց ձեռքերում ամուր պահելով, սակայն, բոլոր թելերը։ Միայն ԴՊՀ-ի շրջանակներում իրականացվող գործառույթների շնորհիվ միջազգային հրեական բանկիրները ստանում են հար-յուրավոր միլիարդների հասնող գումարների շահույթ։ Կարծում եմ` չեք մոռացել, որ նրանց գործողություններն անվերահսկելի են թե՛ երկրի նախագահի, թե՛ կառավարության և թե՛ ֆինանսների նախարարի կողմից։ Ճիշտ հակառակը` նրանք բոլորն իրենք են գտնվում այդ կառույցից լիակատար կախվածության մեջ։
Սակայն ԴՊՀ-ին դա չէր գոհացնում։ Նրանք ձգտում էին համաշխարհային տիրապետության, և դրա ճանապարհը նրանց համար բացվեց 1914 թվականի օգոստոսի 1-ին։ Իրադարձությունների զարգացման հերթականությունն աչքի էր ընկնում հիրավի երկաթե տրամաբանությամբ։ Սկզբում ստեղծվեց համաշխարհային տիրապետության հասնելու ֆինանսական կառույցը, այնուհետև իրար դեմ մահացու գոտեմարտի հանվեցին պոտենցիալ բոլոր մրցակիցները, իսկ վերջում անգլո-սաքսոնական աշխարհի երկու գլխավոր հակառակորդները, ասել է թե` նրանց տնտեսության երկու հիմնական մրցակիցները` Ռուսաստանը և Գերմանիան, կործանվեցին հենց իրենց ներսում կազմակերպված պայթյունի հետևանքով։
Միշտ ուզել եմ հասկանալ` ի՞նչն էր իրար կապում երկու այնպիսի անհամատեղելի ուժերը, ինչպիսիք աշխատավորական զանգվածներին դեպի «լուսավոր ապագա» առաջնորդող հեղափոխական տարբեր կազմակերպությունների և նույն այդ զանգվածներին կեղեքող ֆինանսական կապիտալի ղեկավարներն էին։ Ի՞նչն էր սնուցում աշխարհի հարստագույն մարդկանցից մեկի` «Կուն, Լյոբ ընդ քոմփանի» բանկային տան սեփականատեր Յակով Շիֆֆի և հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նրա երկու հիմնական ղեկավարներից մեկի` Լև Տրոցկու «ընկերության» արմատները։ Նրանցից առաջինը 1904-1905 թվականներին մեծագույն հաճույքով հսկայական ռազմական փոխառություն տրամադրեց Ճապոնիային, դրանով իսկ հնարավոր դարձնելով նրա հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ։ Անձամբ Շիֆֆը բոլշևիկյան հեղափոխության կարիքների համար Տրոցկու տրամադրության տակ դրեց ավելի քան 20 մլն դոլար, ինչն այսօրվա գներով համարժեք է մի քանի հարյուր միլիոնի։ Առաջ անցնելով ասեմ, որ նրա մահից հետո բոլշևիկները «Կուն և Լյոբ» բանկային ընկերության հաշիվների վրա փոխանցեցին ավելի քան 600 մլն ռուբլի։ Վիեննայում վտարանդիության մեջ գտնվելու տարիներին Տրոցկին գրեթե ամեն օր շախմատ էր խաղում բարոն Ռոտշիլդի հետ` «Ցենտրալ» կամ «Դեյլի» սրճարաններում, որտեղ սույն «բոցաշունչ հեղափոխականը» սովորաբար առավոտյան ծանոթանում էր օրվա մամուլին։ Տարբեր այլ անուններ տալով նման «ընկերության» օրինակներ կարելի է էլի բերել, բայց սահմանափակվենք այսքանով։ Մինչև վերջին ժամանակներն ինձ չէր հաջողվում առանձին բեկորներից մի ամբողջական պատկեր հավաքել։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ, ի վերջո, ոչ թե ինքս կարողացա դա անել, այլ այսօր Ռուսաստանում գործող փայլուն պատմաբան Նիկոլայ Ստարիկովի աշխատություններից մի քանիսի հետ ծանոթանալուց հետո այն իր ամբողջական ավարտված վիճակում մատուցվեց ինչպես սկուտեղի վրա։
Ինչպես արդեն ասացինք, Ռուսաստանը և Գերմանիան պայթեցվեցին ներսից։ Իհարկե, ոչնչից հեղափոխություն չես ստեղծի, բայց նախապատրաստել այն միանգամայն հնարավոր է։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ ռուսական հեղափոխությանը ֆինանսական նեցուկ հանդիսանալու գործում առանձնանում էին ՈՒոլ սթրիթում տեղակայված նույն այն բանկային տները, որոնց անունները` Ռոտշիլդ, Մորգան, Վարտբուրգ, Շիֆֆ, սովորաբար տալիս են ԴՊՀ-ի ստեղծման հետ կապված։ Եվս մեկ բան. 1917-ի ամռանը Պետրոգրադում գործող Կարմիր խաչի առաքելության անձնակազմը գրեթե ամբողջությամբ բաղկացած էր ոչ թե բժիշկներից և մարդասիրական այլ մասնագիտությունների տեր անձանցից, այլ բանկիրներից ու հետախույզներից։ Գլխավորում էր այն Ռայմոնդ Ռոբինեն, որը սկզբում իր հոգու ողջ ուժով նվիրված էր Կերենսկուն, այնուհետև է՛լ ավելի անմնացորդ կերպով սիրտը նվիրեց բոլշևիկներին։ Կարծում եմ` արդեն ինքներդ գլխի ընկաք, որ նման կառույցների տրամադրության տակ էին դրվում վիթխարի ֆինանսական միջոցներ։ Իսկ փողը, հարգելի ընթերցող, ձեզ ցանկացած «հեղափոխական» կամ «ազատության համար պայքարող մարտիկ» կասի, որ ամենաանհրաժեշտ հեղափոխական տարրն է, և ամենևին էլ ո՛չ զենքը կամ քայքայիչ գրականությունը։ Հենց դա էր պատճառը, որ Լենինը, ով տանել չէր կարողանում Տրոցկուն և անվանում էր նրան «Հուդա», հրաշալի տեղյակ լինելով, թե ում շահերն է ներկայացնում Լև Դավիդովիչը, տրամագծորեն փոխեց իր վերաբերմունքը և գրկաբաց ընդունեց 1917 թվականի հուլիսին Ամերիկայից իր նման հեղափոխականների մի մեծ «դեսանտով» ժամանած Տրոցկուն։ Նրանք բոլորն էլ հեղաշրջումից հետո հայտնվեցին ամենապատասխանատու պաշտոններում։ Իսկ գիտե՞ք, թե գրպանում ինչ անձնագիր ունենալով Ռուսաստան ժամանեց Կարմիր բանակի ապագա ղեկավարը։ Ամերիկյան։ Այսինքն, լինելով Ամերիկայի քաղաքացի, նրա անձնագրի վրա իր ստորագրությունն էր դրել և հանձնել նրան երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը... Անձամբ։ Կասկած անգամ չի կարող լինել, որ նա նույնպես քաջատեղյակ էր ընթացիկ անցուդարձին։
Շատ հնարավոր է, որ ձեր մտքով անցնի` իսկ ի՞նչ կապ ունի այս ամենն այսօր աշխարհում մոլեգնող տնտեսական ճգնաժամի հետ։ ՈՒնի և` ամենաանմիջական։ Հաջորդ հրապարակման մեջ ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ ընդամենը երկու դրվագ հետհոկտեմբերյան տնտեսական իրողություններից, և ձեզ համար, կարծում եմ, շատ բան պարզ կդառնա։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ