ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՊԱՏՎԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՎԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
06.04.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Խոր անդունդ է բացվել ժամանակակից աշխարհում։ Նրա սկիզբը հասնում է 19-րդ դար։ Նրա ստույգ խորությունը, թվում է, դեռ երկար ժամանակ կմնա անհասանելի։ Չի կարելի այն չնկատել ոչ շրջահայացորեն` կուրորեն կամ կարճատեսորեն, ամենից առաջ հարկավոր է զննել այն հանգիստ ևվճռականորեն։ Ճեղքի մի կողմում կանգնած են մարդիկ, ովքեր պաշտպանում են իրենց արժանապատվությունը, ովքեր լրջորեն ևսրբությամբ են վերաբերվում սեփական պատվին, մյուս կողմում մարդիկ են, ովքեր արհամարհում են պատիվը որպես «բուրժուական նախապաշարմունք», ընկալելով ևգնահատելով պատվազրկությունը որպես կյանքի սկզբունք։ Երկու անողոք հակասություն, երկու համաշխարհային ճամբար, որոնք կապված են մեկմեկու, ինչպես «այո»-ն և«ոչ»-ը, ինչպես կյանքն ու մահը, արարումն ու կործանումը։ Քանզի պատվազուրկը գլորվում է անդունդ։ Չորս աստիճաններ, մեկը մյուսի հետևից, կրում են իրենց վրա պատվազրկության ընթացքի նշանները։
Այն սկսվում է պարզունակ անազնիվ արարքից։ Դրանով մարդը դեռևս չի պատվա-զրկվում, բայց նրա պատիվն արդեն ենթարկվել է ստուգման։ Դա գայթակղության ենթարկվելու պահն է. այստեղ պետք է ընտրություն կատարել` հայտարարել ինքդ քեզ պատվի կողմնակից, ազնվորեն դատապարտել սեփական անազնիվ արարքը ևհրաժարվել դրանից. պատիվը վերականգնվում է նրանով, որ մնում ես նրան հավատարիմ ևզննում քո իսկական «ես»-ը իսկական լույսի ներքո։
Զանցանք կարող է կատարել ամեն մեկը. գլխավորն այստեղ «պատահականությունը» չէ, այլ հետևանքը` այսպես է մարդը բարձրանում դեպի իսկական, հետագայում աներեր պատիվը։ Բայց նա ցած կգլորվի` երկրորդ աստիճան, եթե փորձի արդարացնել իր կատարած անպատիվ վարմունքը։ Դրա համար նրան պետք է խեղաթյուրել պատվի ճիշտ զգացումը ևհակառակ իմաստով մեկնաբանել բարին, դարձնելով այն չար։ Խեղաթյուրված զգացումը կդիմադրի այնքան, քանի դեռ անդարձորեն չի այլասերվել կամ լռեցվել։ Շինծու կազուիստիկան (կեղծ փաստաբանությունը) կտանի կգցի նրան սխալ հաշվարարությունների, հետևությունների ևդրույթների թավուտը։ Այսպիսով, նա աշխատում է ստեղծել սեփական պատվազրկությունը, ևշուտով այնքան հեռու կհասնի, որ արդեն հարգանք չի զգա այդ սրբության ևնրանց նկատմամբ, ովքեր արժանի են դրան։ Նա այդ ժամանակ անտարբերությամբ կուլ է տալիս պատվազրկության պղտոր ջուրը` արդեն զզվանք չզգալով։ Գիտակցված, հավանություն ստացած պատվազրկությունը բնորոշ է երրորդ աստիճանին։ Այստեղ մարդն արդեն այնպես է ընտելանում անպատվությանը, որ համարում է այն հոգու միակ ճիշտ վիճակ ու մերժում ամբողջ մնացածը։ Պատիվը թվում է նրան բոլորովին անկարևոր մի բան։ Այն պետք չէ, այն հիմար «բուրժուական նախապաշարմունք» է, ինչպես հաճույքով արտահայտվում են հետևողական մարքսիստները։
Պատվի զգացումը միայն արգելք է դասակարգային պայքարում։ Միանգամայն տրամաբանորեն գլորվում-ընկնում ես երրորդից չորրորդ աստիճան։ Թե պատիվը վնասակար արգելք է, անհեթեթ խոչընդոտ, այն հարկավոր է հաղթահարել ու հեռացնել` անհրաժեշտ է կտրել մարդկանց պատիվ հասկացությունից, տեսականորեն ևգործնականորեն սովորեցնել նրանց պատվազրկության։ Զարմանալի չէ, որ անպատվության գաղափարախոսները ձգտում են լուծել այդ խնդիրներն անպատիվ ճանապարհով։ Զարմանալի չէ, որ նրանք դիմում են ոչ թե հարգված մարդկանց, ովքեր օժտված են պատվի զգացումով, այլ ավելի շուտ հասարակության ապադասակարգայնացած տարրերի շրջանակներին` անուղղելի հանցագործներին, պրոֆեսիոնալ խաբեբաներին, բարոյալքվածներին։ Պատվազուրկ մարդու համար պատվազգաց մարդը միշտ աչքի փուշ է, ում անհրաժեշտ է անհապաղ կոտրել։ Այդպես սկսվում է պատվազրկության ընթացքը` պարզունակ, հաճախ պատահական անազնիվ արարքից, իսկ վերջանում բոլոր մարդկանց անազնվության «վիթխարի ծրագրով»։ Նա ամեն մի անարգ մարդու համար է, ով կորցրել է արժանապատվության ևինքնահարգանքի զգացումը, ով թքում է սրբությունների ևսեփական համբավի վրա, կազմված է բոլոր նման մարդկանց համար, որ երկրի վրա հաղթի պատվազրկության ընդհանուր գործը, որ հնարավոր լինի հաղթել, կապել ու անարգել բոլոր ազնվաբարո մարդկանց։ Խոր անդունդ է բացվել ժամանակակից աշխարհում։ Այն շեշտակիորեն լայնանում է։ Դա պատահական չէ. այն սկզբունքային է, անհատակ։ Եվ միայն միամիտները կարող են մտածել, որ իրենց կհաջողվի անտարբեր անցնել նրա կողքով։ Այսօրվա «քրիստոնեական աշխարհը» դարձել է կիսով չափ քրիստոնեական։ Դրանով իսկ նա կորցրել է իրական արժանապատվության աստվածային աղբյուրը։ Կհաջողվի՞ արդյոք նրան անդրդվելի մնալ համընդհանուր պատվազրկության առաջ։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ