ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք ուրիշ մոլորակի վրա ենք ծնվել, որը, զավեշտալի զուգադիպությամբ, էլի Երկիր էր կոչվում

Մենք ուրիշ մոլորակի վրա ենք ծնվել, որը, զավեշտալի զուգադիպությամբ, էլի Երկիր էր կոչվում
09.11.2024 | 07:50

Դիմացի շենքում մեկն արդեն գունավոր լույսեր ա կախել պատուհանից։ Նոր տարվան բան չմնաց։

Պատկերացնու՞մ եք՝ քսանմեկերորդ դարի առաջին քառորդն արդեն անցավ։ Կամ երրորդ հազարամյակի առաջին քառասուներորդականը։ Կարծես երեկ էր՝ աղմուկ-աղաղակով դիմավորեցինք նոր հազարամյակը, նոր դարը, իսկ հիմա արդեն հիմնովին խրվել ու խորացել ենք նոր ժամանակի մեջ։

Ի՞նչ ա հազարամյակը՝ էլի երեսունինը սենց ակնթարթ, ու չորրորդ հազարամյակը կգա։ Երբ սենց մտածում ես, Նարեկացին էնքա՜ն մոտ ա թվում։ Անգամ Սպարտակի ապստամբությունը, Հուլիոս Կեսարի ճակատամարտերը կարծես երեկ չէ առաջին օրը եղած լինեն։

Իսկ ժամանակի հետ նույն գլխապտույտ արագությամբ փոխվում են նաև ժամանակները։ Մենք ծնունդով քսաներորդ դարից ենք։ Մեր համար նոր հազարամյակ մտնելը նույնն էր, ինչ բաց տիեզերք դուրս գալը։ Լրիվ անսովոր վիրտուալ դարաշրջանում մենք կորցրեցինք վերևն ու ներքևը, ծանրն ու թեթևը։ Ու մեր մեջքին կախված բալոնից մեր բաժին թթվածնի մեծ մասն էլ արդեն շնչել ենք։ Թե ինչքան ա մնացել՝ չգիտենք, բայց գիտենք, որ շատ չի մնացել։

Քսանմեկերորդ դարում ծնվածների համար մենք իսկական այլմոլորակային ենք։ Հա՛, մենք ուրիշ մոլորակի վրա ենք ծնվել, որը, զավեշտալի զուգադիպությամբ, էլի Երկիր էր կոչվում։

Մենք մեր մոլորակի վրա էնքա՜ն բան ենք թողել, իսկ վերադառնալու մի ճանապարհ կա՝ էն, որ Փոքրիկ իշխանին օձը հուշեց:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ