Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. «Արա´, տեղդ մի քար դիր, դուրս եկ»

Վարդգես ՕՎՅԱՆ. «Արա´, տեղդ մի քար դիր, դուրս եկ»
08.11.2013 | 13:06

Բազմաթիվ երազանքներ ունեմ, բայց վաղուց երազում եմ, որ առաջին հերթին իրականանա դրանցից հատկապես մեկը։ Այն է՝ «հրաժարական» կոչվող արարողությունը վերջապես արմատավորվի նաև Հայաստանում: Ֆուտբոլում մեզ մոտ երբ դարպասապահը վատ է խաղում, հանդիսատեսները տրիբունաներից բղավում են. «Արա, տեղդ մի քար դիր, դուրս եկ»։ Որքա՜ն խոշոր ու միջին տրամաչափի «քարացուներ» կան հայոց քաղաքական դաշտում:

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ