Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 
  • Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը

    Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Էսօրվա պես հիշում եմ Վազգենի մեղմ ձայնը

    27.10.2013| 15:34
    Ութսունականների կեսերին, թիվը կոնկրետ չեմ հիշում, ռադիոյի առաջին հարկի մեր սենյակի դուռը թակեց կոստյումով, թեւի տակ կարտոնե թղթապանակ, եւ թղթապանակը սեղմած ձեռքը կոստյումի գրպանում, հետաքրքիր դիմագծերով մի երիտասարդ: Թղթապանակի մեջ մեկ պատմվածք էր, իսկ երիտասարդը «Գարունում» արդեն տպագրված Վազգեն Սարգսյանն էր: Պատմվածքը ես վերցրի, մի քիչ էլ զրուցեցինք դեսից-դենից:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Տխուր է, պարոնա՛յք

    Վարդգես ՕՎՅԱՆ. Տխուր է, պարոնա՛յք

    26.10.2013| 12:31
    Ես չեմ ուզում հավատալ, որ Հայոց աշխարհում բարոյականության, արժանապատվության, ազնվության, մարդասիրության ավելի մեծ դեֆիցիտ է եղել երբևէ։ Արժեքների համատարած արժեզրկում, արդարության, օրինականության զանգվածային անտեսում ու արհամարհում։ Այսպիսի հասարակական-քաղաքական ճենճահոտում, աղտոտված, թունավորված մթնոլորտում, ցավոք, բոլորը չեն կարողանում պարզապես Մարդ մնալ։
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ծառուկյանը ներկայանում է կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ծառուկյանը ներկայանում է կերած-խմած ու փորը ողողած իր ամբողջ տեսքով

    25.10.2013| 12:32
    Զուտ հայկական երեւույթ: Լուկաշենկոն հարյուրավոր միլիոնների զենք է վաճառում Ադրբեջանին եւ զարգացնում հայ-բելոռուսական «բարեկամությունը», որը հիմնականում վեր է հառնում Բելառուսում հայ օլիգարխի կատարած ու կատարվող խոշոր ներդրումների եւ այդ երկրի հնամաշ տեխնոլոգիաներով ու տեսականիով արտադրվող տրակտորների Հայաստան ներկրելու հիման վրա: Եւ ահա «բատկան» պարգեւատրում է Գ. Ծառուկյանին «բարակամության շքանշանով»:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ վարձկաններին հենց դրա համար էլ վճարում են

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ վարձկաններին հենց դրա համար էլ վճարում են

    24.10.2013| 12:06
    Համացանցում աչքովս ընկավ բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի վերահրատարակման մասին տեղեկատվությունը: Իրականությունը խեղող, ճշմարտանման սուտ պնդումների միջոցով հայ և ադրբեջանական հանրությանը գիտակցաբար տրվում է հակամարտության պատկերը նենգափոխող վարկած, որի միջոցով փորձ է արվում հակամարտող կողմերի գիտակցության մեջ էլ ավելի ամրագրել խաղաղությանը հասնելու ճանապարհին խոչընդոտ դարձած կարծրատիպերը:
  • Կարեն ԱՆՏԱՇՅԱՆ. Գրականություն չունենալը հացի համ չունենալ է

    Կարեն ԱՆՏԱՇՅԱՆ. Գրականություն չունենալը հացի համ չունենալ է

    23.10.2013| 13:11
    Այս օրերին, երբ չկա ավելի ինքնավարկաբեկված ու ծաղրված կառույց, քան գրողների միությունն է, հարցը վերջնականորեն փակված համարելով՝ բոլորն էլ չեն ալարում իրենց բաժին քարը գլորել սովետի անախրոնիզմ հանդիսացող այս հիմնարկի վրա:
  • Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Սարգիս տղան

    Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Սարգիս տղան

    22.10.2013| 12:22
    Սարգիս տղայի մատները բարակ են, նա հաշվում է մոմերը, որ գնել ենք իր տատից՝ Մուղնու Աստվածաշունչ վանքում: Սարգիս տղան տասը տարեկան կլինի, նա այգու տերն է. քիչ անց տեսանք՝ ծառերի բներն էր մաքրում հին կեղևներից: Վանքի դիմացի ճամփեզրին բալի ծառը կաս-կարմիր է կտրել: Մուղնու գաթան բուրում է: Նստում ենք վանքի այգու մի սեղանի մոտ և մատներով կտրում գաթան, արդար յուղը խորիսի մեջ խայտում է, քաղցրության մեջ բերանդ աղոթարան է դառնում:
  • Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Մարդը, որն ամենակարևորն է

    Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Մարդը, որն ամենակարևորն է

    20.10.2013| 12:25
    Մենք չենք գնահատում մարդուն: Ավելի ճիշտ, մենք ուշադրություն չենք դարձնում մարդուն: Մի տեսակ նմանվել ենք գիշատիչների, և ամեն մեկս, մեզ ու մեր տեսակը պահելու համար, հոշոտում ենք մեր մյուս տեսակին՝ ավելի թույլին: Իշխանությունն ընդհանրապես հոշոտում է այնպես, որ հոտը հեռանում է: Մեր հովիվները մեզ թողել են գայլերի երախում: Որ մեկը հասցնում, փախնում ու գնում է, մի ուրիշ, երևի ավելի բարի հովվի հոտ մտնելու համար:
  • Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ անմիջապես վաճառել ՀԳՄ շենքը

    Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ անմիջապես վաճառել ՀԳՄ շենքը

    19.10.2013| 17:36
    Կիրակի օրը՝ ՀԳՄ նախագագահի ընտրություններին, առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Ասեմ,որ ունեմ ընդամենը մեկ կետ պարունակող նախընտրական ծրագիր: Այն է՝ ՀԳՄ նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ անմիջապես վաճառել ՀԳՄ շենքը, Ծաղկաձորի և Սևանի ԳՄ ստեղծագործական տները, տպարանը, գրախանութը, ատամնաբուժարանը:
  • Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Երկիր կառավարելը հեշտ բան չէ

    Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Երկիր կառավարելը հեշտ բան չէ

    17.10.2013| 21:31
    Երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավված լինեն ոչ թե «վերին արտի ցորենները», այլ ժողովրդի վստահությունն ստացած բանիմաց մարդիկ: Երկիր կառավարելը հեշտ բան չէ, որ, ինչպես ասում էր մի շատ հայտնի բոլշևիկ, ամեն «խոհարարուհի» լծվի այդ ծանր գործին:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այդպես էլ չսովորեցինք մեր հիմնի բառերը

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այդպես էլ չսովորեցինք մեր հիմնի բառերը

    16.10.2013| 15:09
    Այո՛, մենք հաղթեցինք, հաղթեցինք մեր միասնականությամբ, մեր վարպետությամբ, հաղթեցինք բարոյապես: Հաղթեցինք Եվրոպայի ուժեղագույն թիմերին, նրանց խաղադաշտում, ցուցադրեցինք բարձրակարգ ֆուտբոլ, հավասար խաղացինք աշխարհի չեմպիոնի հետ` նրա դաշտում: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչին ստիպեցինք ամբողջ խաղի ընթացքում մնալ ոտքի վրա, հուզվել, ապրումներ ունենալ, ստիպված խաղադաշտ մտցնել վնասվածքից բուժվող Բալոտելիին: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք կուռ, միասնական թիմ, տաղանդավոր մարզիչ, հիանալի ֆուտբոլիստներ՝ հանձինս Մխիթարյանի, Մովսիսյանի, Բերեզովսկու, Օզբիլիսի: