Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային՝ ՌԴ-ն մեծ սխալ է թույլ տվել

Մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային՝ ՌԴ-ն մեծ սխալ է թույլ տվել
25.06.2024 | 12:18

ՌԴ-ում, մասնավորապես՝ Դաղստանում, տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դեռ «ձնծաղիկներն» են։ Մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային՝ ՌԴ-ն մեծ սխալ է թույլ տվել, ընդ որում, այդ սխալը ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս, հետո՝ հասկանում և ուղղում։

Թուրքիան մեր տարածաշրջանը դեռ ամբողջական իրենով չի արել, անցել է արդեն կանխատեսելի ՌԴ հարավին։ Ինչու՞ եմ ասում՝ Թուրքիա, քանի որ ահաբեկիչները, ըստ տարածված տեղեկության, ակտիվ համագործակցում են թուրքական «Գորշ գայլերի» հետ, իսկ «Գորշ գայլերը» Էրդողանի ոչ պաշտոնական ուժն է, անտես ձեռքերը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ