Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԱՋԱՐԻԱՅԻ ԽՈՐՔԻՑ ՆԱՄԱԿ ԳՐԵՑԻ-2

ԱՋԱՐԻԱՅԻ ԽՈՐՔԻՑ ՆԱՄԱԿ ԳՐԵՑԻ-2
02.03.2010 | 00:00

Սաակաշվիլին ու Սերժ Սարգսյանն էն օրը լիքը ման եկան Բաթումի փողոցներում` «լոթի-Փոթի» (Փոթի ասելով` նկատի ունենք նավահանգիստը): Կարևորը` առանց փողկապների (սա ասելով էլ ոչ մի բան նկատի չունենք):
Մասնավոր այդ պտույտը «Բաթումին թաղերուն մեջ» հարավկովկասյան երկու լիդերների համար էլ շատ արդիական ու անհրաժեշտ էր։ Բոլոր առումներով: Ռեաբիլիտացման խնդիր Միխոն իսկապես ունի, մանավանդ կնքահոր` Յուշչենկոյի հեռացումից հետո: Ինչպես նաև` Արևմուտքում իր նկատմամբ առկա հիասթափության: Ռուսաստանի մասին էլ չենք խոսում: Աբխազիայում և Օսիայում սեփական ռազմաբազաները տեղակայած Ռուսաստանը կարող է մայիսի 9-ի «պարադը» ոչ միայն Սևաստոպոլում անցկացնել, այլև Սուխումում` «օն լայն» ռեժիմով:
Այլ է Սերժ Սարգսյանի պարագան: Դա էր, երևի պատճառը, որ Միխոն վերցրեց ու ասաց` «արի՛ է, արի՛, էս Սերժ Սարգսյանը»: Թարգմանեցին` «արիասիրտ է»:
Հենց այդ «վագրաթռիչ» (իմա` առյուծասիրտ) «մոմենտից» էլ սկսենք:
Այսպիսով, ՈՒկրաինայից հետո Հայաստան «այցով» ժամանած Սերժ Սարգսյանը, ինչպես ընդունված է վերջին շրջանում, մասնավոր այցով եղավ նաև Վրաստանում:
Ինչ-որ առումով այցն անսպասելի էր, չնայած փորձագետները պնդում են` այն պլանավորվել էր այն ժամանակ, երբ Հայաստանում էին Իրանից` Մոթաքին, Վրաստանից` յուրյանց վարչապետը:
Այցի վիզուալ պատկերը «լավիկն» էր. տղերքը հավեսով, արագ-արագ, անիմաստ քայլում էին Բաթումա փողոցներով, և, այնուհանդերձ, քաղաքական-տնտեսական բաղադրիչ-ենթատեքստերն այդ «քելքում» քիչ չէին:
Տնտեսական. Լարսը բացվում էր, և որոշակի խնդիրների շուրջ պայմանավորվելու հարցեր կային վրացական կողմի հետ, մանավանդ որ նավահանգիստը սեփականաշնորհելու մտադրություն կա:
Գուցե կային նաև հարցեր, որոնց մեջ մեր քիթը խոթելու կարիքը չկա: ՈՒստի չխոթենք: Անցնենք առաջ: Այցի քաղաքական ֆակտորներն էլ հետաքրքիր են: Հասկանալի է, Վերին Լարսը բացելով` Ռուսաստանը մի շարք հարցեր է լուծում. նա թերևս հոգնել է օդային ճանապարհով Հայաստանին զենք մատակարարելուց, և Հայաստան-Ֆրանսիա ռազմական պայմանագիրն ստիպում է նրան առավել շրջահայաց լինելու: Մյուս կողմից էլ, Վերին Լարսը բացելով` Ռուսաստանը հիմքեր է նախապատրաստում Վրաստանում իր կայուն ներկայության` սպասվող ընտրությունների, Սաակաշվիլուն «բայ» ասելու համար: Այս առումով, Սերժ Սարգսյանի վրացական այս «մասնավորը» կարող է լրիվ «ռուսամետ» համարվել:
Բայց և` Դավուդօղլուին ՈՒկրաինայում իր «տեղը դնելուց» հետո, հարկ էր համարվել արագ ռեժիմով հայտնվել Վրաստանում և «մասնակցել» Վերին Լարսի «բացմանը» (այդ քելքում քիչ մը ասիմետրիա կա, չէ՞, վագրաթռիչ Օսկանյանի հետ, որն ասում էր` 100 տարի կզարգանանք առանց սահմանը բացելու), ՍԴ-ի որոշմանը, «Չեթթեմ հաուզում» հնչած ելույթին, ԱԺ-ում միջազգային պայմանագրերի տակից ստորագրությունը հետ կանչելու օրենքին զուգահեռ Թուրքիային հասկացնել մարտի 4-ից առաջ իր կոնկրետ և «ողջամիտ» անելիքները:
Բացի այդ, Սերժ Սարգսյանն «արևմտյան» «легкой, джазовой походкой» ցանկացավ ցույց տալ ոմանց, որ Հայաստանը շարունակում է անկախ քաղաքականություն վարել: Նա գնաց Աջարիա` ընդգծելու անչափ նուրբ մեկ հանգամանք. Վրաստանը նաև Աջարիան է, Ախալքալաքն է: Գիտենք, դրսի որոշ «տաքգլուխների» արկածախնդիր մտքում կա Ախալքալաքը Ղարաբաղով փոխանակելու «մարշալ» պլանը:
«Հրե՛ս», պատասխանեց Սերժ Սարգսյանը նրանց, այս անգամ ոչ թե երկնի, այլ Աջարիայի խորքերից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ