ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլի մոտ մեկ բան է լավ ստացվում՝ իր մեղքը գցել ուրիշի «գրպանը»

Նիկոլի մոտ մեկ բան է լավ ստացվում՝ իր մեղքը գցել ուրիշի «գրպանը»
23.04.2023 | 22:49

Բանակցությունները դա՝ կողմերի միջև երկխոսությունն է, որի նպատակը կողմերի համար ընդունելի և շահեկան արդյունքի հասնելն է: Բանակցային սեղանին կարող է դրված լինել ընդունելի և անընդունելի կետեր պարունակող փաստաթուղթ: Մարդիկ բանակցում են հենց այդ անընդունելի կետերը չեղարկելու նպատակով: Համաձայնության գալուց հետո ստորագրում են բանակցային սեղանին դրված փաստաթուղթը:

Նախկին իշխանությունները 13 տարի բանակցել են և փաստաթուղթ չեն ստորագրել, նշանակում է՝ ՀՀ-ի ԱՀ-ի համար շահավետ չեն համարել այն:

Ասածս իչն է՝ կապ չունի ինչ են բանակցել, ինչ է գրված եղել փաստաթղթում... Կարևորը՝ ՈՎ և ԻՆՉ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ...

Իսկ ստորագրողը, Արցախը հանձնողը և ՀՀ սահմանները թուրքական արտադրության GPS-ով ձևել թույլատրողը եղել է մեկ «մարդ» և այդ մեկ մարդը, ԴՈ՛Ւ ԵՍ, Նիկոլ:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարներում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության տեքստը, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին:

Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին Հուշագիրը

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ