Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Արմեն Աշոտյան. Սպառվել ես, դավաճան

Արմեն Աշոտյան. Սպառվել ես, դավաճան
22.12.2020 | 12:29

Սպառվել ես, դավաճան:
Քաղաքական հոգիդ մեկը մյուսի հետևից տխմարագույն ստատուսսներով փչում ես:
Ժողովրդին տարար պատերազմի:
Ժողովրդին կոտորեցիր պատերազմի ժամանակ:
Ժողովրդին անտեր թողեցիր իրենց հոգսերով:
Ժոցովրդի արյան հաշվին մարդ ու կնիկ հարստացաք:
Ժողովրդի զավակներին խժռեցիր:
Ժողովրդի հայրական տները այրեցիր:
Ժողովրդի պապական գերեզմանները փորել տվեցիր:
Ժողովրդի հողերը ծախեցիր:
Ժողովրդին հայրենազրկեցիր:
Ժողովրդին պատվազրկեցիր:
ժողովրդին չոքացրեցիր թուրքի առաջ:
Ժողովդրի անունը մի պղծիր թուրքին բավարարած քո շուրթերով:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ