ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Արման Մելիքյան․Հետաքրքիր փաստաթուղթ է ներկայումս գործող համարվող ՀՀ Սահմանադրությունը

Արման Մելիքյան․Հետաքրքիր փաստաթուղթ է ներկայումս գործող համարվող ՀՀ Սահմանադրությունը
09.07.2020 | 23:07

Հետաքրքիր փաստաթուղթ է ներկայումս գործող համարվող ՀՀ Սահմանադրությունը: Հատկապես ՀՀ Նախագահի լիազորություններին վերաբերող 5-րդ գլխի 123-րդ հոդվածը: Դրա առաջին երկու կետերը շարադրված են հետևյալ կերպ՝

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Հավանաբար, այս տեքստը գրողներն այնքան էին տարված նախագահին գործնական լիազորություններից զրկելու ցանկությամբ, որ ոչ մի կոնկրետ գործիք չեն տվել նրան, որ գործնականում կարողանա թույլ չտալ որևէ մեկին շեղվելու Սահմանադրության նորմերից ու պահանջներից: Եւ հենց այս հանգամանքն է ստեղծում պարադոքսալ ու զավեշտալի իրավիճակ, քանի որ նման դեպքում գործելու կատարյալ ազատություն և բացառիկ իրավունք է տալիս գործող նախագահին: Բանն այն է, որ այս հոդվածի երկրորդ կետի ձևակերպմամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ Նախագահը, ֆիքսելով Սահմանադրությունից շեղվելու որևէ փաստ և հայտարարելով այդ մասին կարող է ակնկալել երկրում գործող պետական բոլոր, այդ թվում նաև ուժային կառույցների և ողջ ժողովրդի աջակցությունը՝ խախտված սահմանադրական կարգը վերականգնելու գործում և, քաղաքական իմաստով, դառնալ այդ գործընթացի համակարգողը:

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ