Օդեոն սրճարանի մի անկյունում սովորաբար միայնակ նստած էր լինում մի երիտասարդ' շագանակագույն փոքրիկ մորուսով, ակնոցի հաստ ապակիների հետևում մուգ, զգաստ աչքերով. ինձ ասել էին, որ անգլիացի շնորհալի գրող է։
Հիշու՞մ եք՝ Սեմյոն Պեգով անունով մի ռազմական թղթակից կար, Արծրուն Հովհանիսյանի պես 2020 թվի պատերազմի ռազմական գործողություններն էր հայկական կողմից լուսաբանում: Ասում էին՝ հայտնի ռազմական թղթակից Արամ Գաբրիելյանովի սանիկն է:
Վաղուց ի վեր այսպես էր ընդունված. եթե Միլլերովո տանող ճանապարհով կազակը գնում էր մենակ, առանց ընկերների, ապա բավական էր, որ ուկրաինացիներին հանդիպելիս ճանապարհ չտար նրանց, ուկրաինացիները ծեծում էին նրան:
Ծաղիկներս շատ էին փարթամացել, ու ծաղկամաններն արդեն փոքր էին նրանց համար: Իրիկունը մտա ծաղկի խանութ, որ նոր ծաղկաման ու հող գնեմ: Դեռ դռների մեջ էի, երբ ներսից ծանոթ աղմուկ լսվեց: Առաջացա ու ինչ տեսնեմ...
Պարտվեցինք, երբ 7-8-րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին՝ ղզիկ անվանում:
Երբ շատ անգամ խոսվում է տաճկահայոց թշվառությանց մասին, թե ինչո՞ւ նրանք չեն ընդդիմանում քրդերին, այլ թույլ են տալիս իրանց կողոպտել-միշտ լսում ենք այսպիսի պատասխան. «Ի՞նչ անեն ողորմելիքը, երբ նրանց թույլ չէ տված զենք կրել և իրանց պաշտպանել»:
Եթե քեզ թագադրել են, բայց թագը գլխիդ մեծ է եկել, ապա այն սկզբում կընկնի աչքերիդ, և դու ոչինչ չես տեսնի: Հետո այն կիջնի ականջներիդ, և դու ոչինչ չես լսի: Հետո այն սահելով կիջնի շուրթերիդ, և դու ոչինչ չես կարողանա ասել:
Երջանկությունը շուկայում չի վաճառվում։ Գուցե կարող ես գնել լավ անկողին, բայց չես կարող գնել հանգիստ քուն: Միգուցե դու կարող ես գնել ամենաթանկ գեղեցիկ տունը, բայց չես կարող գնել երջանիկ տուն:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: