Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Ասում են...

Ասում են...
10.06.2008 | 00:00

Նախագահամերձ աղբյուրների իրազեկմամբ՝ Սերժ Սարգսյանի այցը Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ նրա առաջին պաշտոնական հանդիպումը նախապատրաստական լուրջ փուլ է անցել։ Թեև ենթադրվում էր, որ այցի վերջին ակորդները արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է հստակեցրել՝ Մոսկվա կատարած վերջին «վիզիտի» շրջանակներում, սակայն նույն աղբյուրները տեղեկացնում են, որ նրանից առաջ Մոսկվա է ժամանել նաև տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այս «ինկոգնիտո» այցի մասին, սակայն, իշխանական վերնախավում ոչ բոլորն են տեղեկացված եղել։ Հայտնի չէ նաև, թե ՌԴ մայրաքաղաքում ում և ինչ հարցեր քննարկելու նպատակով է հանդիպել Արմեն Գևորգյանը։ Եվ, որ ամենակարևորն է, ում հանձնարարությամբ։

Դիտվել է՝ 8051

Մեկնաբանություններ