Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու

Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու
21.07.2024 | 20:02

Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր» են իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։

ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ. սա էլ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ-արագ պատասխանեն։

Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու:

Սա խոսում է պետության չգոյության ու կատարյալ ձախողման մասին։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ