Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՇՈՖԵՐ» ԷԼ ԿԱ, ՎԱՐՈՐԴ ԷԼ

«ՇՈՖԵՐ» ԷԼ ԿԱ, ՎԱՐՈՐԴ ԷԼ
20.10.2009 | 00:00

...Եվ բանը հասավ էնտեղ, որ շատերս երևանյան երթուղիների շոֆեր-վարորդներին սկսել ենք անվանել «վարպետ»։ Մեզ շատ չկա` էգուց էլ «մաեստրո» կասենք, ինչպես ասում ենք ամեն մի ռաբիս երգչի ու զուռնաչու, թեև ժամանակն է, որ էդ ռաբիսները երգեն երթուղային տաքսիների ու մանավանդ նրանց գծատերերի համար։
Որքան էլ աղավաղված ու խաթարված լինի մեր կյանքը, ամեն դեպքում տարբեր բնագավառներում դեռ մնացել են շնորհակալության արժանիներ։ Չի բացառվում, որ դրանց մեջ լինեն նաև վարորդներ։ Բայց...
Ավելի շատ օգտվում եմ 88, 96, 64 համարների երթուղային տաքսիներից։ Լավ ու վատ չասենք, տաք ու հով չանենք։ Հասկանում ենք` մեր եղածը սա է։ Ինչպես ամբողջ Երևանում, Քոչարի փողոցում նույնպես հոկտեմբերի 7-ն էր, ժամը` մոտ 14-ը։ Հանրահայտ «Արտաշի մոտ», ավելի ճիշտ` էդ ուտել-խմելատեղից քիչ ներքև, թերթերի կրպակի մոտ սպասում եմ «իմ» 88-ին։ Եկավ ու, թեև կիսադատարկ էր, չկանգնեց։ Բայց 24 քայլ հետո (քայլելով հաշվեցի) լավ էլ կանգնեց` վերցնելով կայտառ մի ուղևորի։ Մեքենայի համարը` 28-13։
Իհարկե, չպետք է գրեի էս տողերը, որովհետև ամենուր ականատես ենք լինում երևանյան այլանդակությունների։ Էս շոֆերների արածները նրանց մոտ ինչ են, որ... Բայց մարդ եմ, դեռ մի քիչ ականջ ու աչք ունեմ` տեսնում-լսում եմ։ Վարորդներից շատերն անթաքույց տհաճությամբ են «դիմավորում» դժվարությամբ բարձրացողներին։ Ասելու բառեր շատ կան։ Չեմ ասում։ Ոչ քիչ շոֆերներ պարտավորված են ազատ, անկախ քաղաքացուս հիշեցնել իրենց կարևոր դերը` արա, դե, շուտ-շուտ բարձրացիր, կամ` շուտ-շուտ իջիր։ Էն դեպքում, երբ ցանկացած «թաքուն» փողոցներում մի աչքթարթոցով, մատի մի շարժումով կարող են բարձրացողի տեր լինել։ Հասկանում եմ, դժվար է աշխատանք ճարել, հացի փող վաստակելը։ Զուր գրեցի, բայց օրն անցավ, ջղայնությունս չանցավ։ Հին նստվածքներ կան։ Չեմ կասկածում, որ ամեն պահ կարժանանամ նման պատժի կամ «պատվի»։
Երբ էս ծանր նյութը տանում էի խմբագրություն, հոկտեմբերի 8-ին, ժամը 13-ին չկանգնեց նաև «իմ» 64 երթուղու 24-42 համարի մեքենան։ Բայց մի քսան մետր հետո կանգնեց` վերցնելով երկու թեթև ուղևորի։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ