38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը
21.08.2009 | 00:00

ՉԿԱՂԱՊԱՐՎԱԾ ՀԱՅԱՑՔ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ-1
Շտապենք ասելու, որ հիմքերի հիմքում կանգնած էր «ժողովուրդների հայր» Ստալինը։
1935 թ. Ստալինն Աղասի Խանջյանի միջոցով հայ մտավորականներին է ներկայացնում երեք պահանջ, որոնցից մեկն ադրբեջանցի վերանվանում ստացած երեկվա թաթարների համար պատմություն ստեղծելն էր։ Արդեն Մոսկվայում նման պատմություն ստեղծելու հանձնաժողով էր կազմվել Դյակոնովի գլխավորությամբ։ Հայ պատմագետները սիրահոժար լծվում են Ստալինի հանձնարարության կատարմանը։ Առաջին քայլը լինում է այն, որ տարակուսանքով հայտնում են, թե մինչ հիմա «այժմյան Սովետական Ադրբեջանի հայալեզու պատմաբան Մովսես Կաղանկատվացու «Աղվանից պատմությունը» գիտաքննական հրատարակության չի արժանացել»։
Ստալինի հանձնարարած շենքի հիմնաքարն արդեն դրվեց` «Այժմյան Սովետական Ադրբեջանի հայալեզու պատմաբանի պատմությունը»։ Հիմնաքարը լիուլի բավարարում էր «ժողովուրդների հորը». Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը» Սովետական Ադրբեջանի պատմությունն է։ Չէ՞ որ ադրբեջանական ժողովրդի համար պատմություն սարքելու առաջին օրինակը ինքն արդեն տվել էր` պարսկական պոեզիայի դասական Նիզամուն ադրբեջանական ժողովրդի մեծ բանաստեղծ հայտարարելով։ Մնում էին ելակետային մի քանի խնդիրների սրբագրումներ։
Առաջին ելակետային խնդիրն այդ երկրի պատմության դերակատար ժողովրդի հայտնաբերումն էր։ Եվ հայկական սկզբնաղբյուրների օգնությամբ հեշտությամբ հայտնաբերվեց այն։ Հայկական աղբյուրներում հաճախակի հանդիպող «աղվանցի ժողովուրդ» արտահայտությունը, Աղվանք հատուկ տեղանվան հոգնակի սեռականը «դարձավ» մի առանձին ժողովրդի ինքնանվանում։ Եվ այդ ինքնանվանումը դարձավ Աղվանից աշխարհի պատմության անբաժան ուղեկիցը, այն աստիճանի անբաժան ու անկասկածելի, որ երբ Յամպոլսկին Աղվանից աշխարհ «դարձրեց» Ադր. ՍՍՀ-ի ողջ տարածքը, հայ պատմաբանները 1958-ին «հայրենասիրաբար» պնդեցին, թե 4-5-րդ դարերում աղվաններն արդեն հայացել էին Արցախում։
Մնում էր ելակետային մի խնդրի լուծում ս։ Հրապարակ նետված «այժմյան Սովետական Ադրբեջանի պատմաբան» բառակապակցությունից «հայալեզու» արտահայտության արժեզրկումն ու դուրսմղումը, որն էլ «փառավորապես» ու հետողականորեն իրականացրեց Յամպոլսկին։ Նա ստեղծեց հատուկ տեսություն, որի համաձայն Կաղանկատվացին ազգությամբ աղվան է, նրա պատմությունը գրված է եղել գարգարերեն, հայ հոգորականներն այն թարգմանել են գրաբար, քաղաքական նկատառումներով կատարել աղավաղումներ, ավելացումներ ու կրճատումներ։ Ելակետային այս հարցերի լուծումից հետո տեխնիկական հարցեր էին արդեն` Աղվանից աշխարհի մասին տարբեր շրջաններում կուտակված իրողությունների վերամեկտեղումն ու երկրատարածքի պատմաքաղաքական պատմության ստեղծումը։
Արդարությունը պահանջում է նշել, որ աղվանագիտության կաղապարի ձավորմանը մասնակից չեն եղել ազերթուրք մտավորականները, նրանք այն ստացել են պատրաստի վիճակում։ Նրանք դեռ կայացման վիճակում էին անցած 40-ական թվականներին իրենց լեզվի գրականության դասագրքերում, որոնցով ուսանել ենք նա մենք, դեռս ամենայն շիտակությամբ գրում էին, թե առաջին բանաստեղծը, որ գրել է ադրբեջաներեն, Վագիֆն է (18-րդ դար)։ Միայն 60-ական թվականներից ասպարեզ իջավ բունիաթովշչինան` սահմաններ չճանաչող կեղծարարություններով, ձավորեց կեղծարարների հատուկ դպրոց, որպեսզի իր գործի շարունակողները, Աղվանից աշխարհը մարսած համարելով, Հայաստանի Հանրապետության ներկա տարածքը ս «դարձնեն» Արմտյան Ադրբեջան, այդքանով էլ չբավարարվելով` 2003 թ. կազմակերպեն միջազգային գիտաժողով հայտարարեն, թե հայերը Կիլիկիայում պետություն ստեղծել չէին կարող, եթե չլիներ իրենց էլիտայի աջակցությունը, եթե իրենց օրենսդիր Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» չդարձնեին իրենց պետության կայացման հիմք։ Այս վերջին ցնցող հայտնության ոչ անհայտ հեղինակը Ֆարիդա Մամեդովան է, որը դեռս անցած 60-ականների վերջերին հայոց ակադեմիայի պատմության ինստիտուտին է ներկայացրել 18-րդ դարի ազատագրական շարժումների մասին աշխատություն, որտեղ գրված էր, թե Դավիթ Բեկի զորքերի կազմում կային նա հայ զինվորներ, գիտխորհուրդը միաձայն նրան շնորհում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Ահա թե ինչու չի կարելի շրջանցել այն իրողությունը, որ Աղվանից աշխարհի պատմության կաղապարը պատվերով, հանձնարարությամբ ստեղծել են հայ մոսկվաբնակ պատմաբանները` կանաչ ճանապարհ բացելով ազերթուրք կեղծարարների առաջ։ Քաղաքական նկատառումներով ձավորված այդ կաղապարն այնքան հիմնովին ու անքննադատ որդեգրեց հայոց ակադեմիական պատմագիտությունը, որ բարձրացավ յուրահատուկ տաբուի մակարդակի։
Տարիներ առաջ փորձեցինք հանդես գալ` ցույց տալու համար, որ այդ «ոչ հայկական» Աղվանից աշխարհի ողջ տարածքի հնագույն աշխարհագրական անուններն անխտիր հայերեն բառերով են կազմված, որ մեր միջնադարյան պատմիչներն անհրաժեշտության դեպքում փաստում են երկրամասի հայկականությունն ու հայապատկանությունը։ Հոդվածը ներկայացրինք «Պատմա-բանասիրական հանդեսին», ակադեմիկոս խմբագրից ստացանք պատասխան. «Հեղինակին հայտնել.
1. իր շարադրանքը գրագետ էքսկուրս է վաղուց մեկնաբանված հարցերի շուրջ։
2. Հանդեսը տպագրել չի կարող, քանի որ ժամանակին շատ ենք անդրադարձել այդ հարցերին»։
Կարճ ու կոնկրետ, առանց հաշվի առնելու, որ այդ տեսանկյունով ու այդ փաստարկումներով ոչ ոք հարցին չի անդրադարձել։ Եվ այսօր էլ հայոց պատմագիտության մեջ դեռս ունենք Աղվանից աշխարհի մի պատմություն, որի դերակատար ժողովուրդը մեջտեղ չի երում, ունենք «տեր չունեցող» Աղվանից աշխարհի մի պատմություն, չնայած այդ աշխարհը հետագա զանազան անվանումներով աղավաղված ու բզկտված, իր բնիկ տերերի որոշակի թվակազմով հասել է մինչ 1988 թվականը։ Ավելորդ ենք համարում մեկ առ մեկ փաստարկել, թե Աղվանից աշխարհ, աղվանից ժողովուրդ պատմաքաղաքական կեղծիքով ազերթուրքերն ինչ հորիզոններ են նվաճել` կողոպտելով մեր հազարամյակների պատմությունը, մեր հոգոր ու նյութական մշակույթը, մեր պետական ու մտավոր գործիչներին։ Իսկ ինչ մնում է հայոց ակադեմիական պատմագիտությանը, ահա Աղվանից աշխարհի` ամբողջական տեսքի բերված, աղվանագիտության նախորդ ձեռքբերումները մեկտեղած հերթական պատմությունը։
Հրապարակի վրա է բեղմնավոր աղվանագետ Հ. Սվազյանի հերթական` տասներորդ, ամբողջական ու ամփոփիչ ուսումնասիրությունը, որն ընդգրկում է Աղվանից աշխարհի պատմությունը հնագույն շրջանից մինչ 8-րդ դար: Եթե գիրքը մի թերություն ունի, դա հրատարակության տարեթվի բացակայությունն է: Հեղինակը նախանձելի բարեխղճությամբ ու հետողականությամբ ի մի է հավաքել անտիկ ու հնագույն շրջանի հունա-հռոմեական աղբյուրների բոլոր վկայություններն Աղվանից աշխարհի մասին՝ ընդգրկելով անգամ հնագույն այդ աղբյուրների համար հիմք ծառայած առավել հնագույն սկզբնաղբյուրները, ինչպես՝ «Ստրաբոնի աղբյուրները Աղվանքի մասին» ուսումնասիրությունը (1978 թ.): Նույնպիսի բարեխղճությամբ ու հետողականությամբ նա քննական հայացքի տակ է դրել բոլոր այն տեսակետներն ու կարծիքները, որոնք հրապարակվել են աղվանագիտության սկզբնավորումից՝ 19-րդ դարի 30-ական թվականներից սկսած: Հրապարակի վրա է ամբողջական ու ավարտուն մի ուսումնասիրություն, որը ներկայացնում է Աղվանից աշխարհի հազարամյա մի ժամանակաշրջանի պատմական տեղաշարժերի, քաղաքական հեղաբեկումների լիակատար ու համարյա անթերի պատկերը:
Մենք չենք անդրադառնա գրքում տեղ գտած այնպիսի հարցերի, որոնք մեր առաջադիր խնդրի տեսակետից ածանցյալ են, ասենք՝ ե՞րբ ստեղծվեց Աղվանից թագավորությունը կամ մարզպանությունը, Սանեսանն ու Սանատրուկը նույն անձնավորություննե՞րն էին, թե՞ տարբեր, ի՞նչ վարչատարածքային վերաձումներ կատարեց այս կամ այն նվաճողը այլն: Մեզ հետաքրքրում է պարզել, թե վերջապես ովքե՞ր են բազմաչարչար Աղվանից աշխարհի իրական դերակատարները, ո՞ր ժողովրդին է պատկանում Աղվանից աշխարհի պատմությունը:
Աղվանագիտության մեջ միահեծան իշխում է այն տեսակետը, թե Աղվանքը 26 լեզուների տեր ցեղերի մի խառնիճաղանջ հավաքածու է եղել, որտեղ այնպես էլ չձավորվեց մի որոշակի ժողովուրդ, արաբական տիրապետության ժամանակներից սկսած՝ այդ անհայտ ցեղերը ձուլվեցին, կորան: Այս տեսակետի հիմքը մ. թ. 1-ին դարի աշխարհագիր Ստրաբոնի մի վկայությունն է՝ փոխանցված բոլոր աղվանագետներին, որը, տոկոսով հանդերձ, որդեգրել է նա հարգարժան Սվազյանը:
Մենք ոչ թե կասկածի տակ ենք դնում Ստրաբոնի հաղորդումների հավաստիությունը 26 ցեղերի վերաբերյալ, այլ կարծում ենք, որ այն վերաբերում է Աղվանից թագավորություն անվանումով ստեղծված վարչատարածքային, պետական միավորմանը, ոչ թե բուն Աղվանից աշխարհին: Իր գոյության ողջ ընթացքում հզոր Պարսկաստանն ուշադրության կենտրոնում է ունեցել Կովկասյան լեռների անցուղիների պաշտպանության խնդիրը անհրաժեշտաբար մի վարչաքաղաքական միավորման մեջ է ընդգրկել երկրատարածքի բոլոր ցեղերին՝ հյուսիսից կատարվող ներթափանցումները կանխելու համար: Այդ միավորումն էլ շրջանառության մեջ է մտել Աղվանից թագավորություն անունով, որովհետ երկրատարածքը ներկայացնող ամենամեծ, ամենավճռորոշ միավորն էր այն: Ստրաբոնի վկայության շահարկումով էլ դուռ բացվեց երկրատարածքի էթնիկական կազմի խեղաթյուրումների, «ձավորման ավարտին չհասած» ցեղերի ձուլման ու անհետացման առաջ:
«Այսպիսով, աղվանական ցեղերի մեջ տարբերվում են հիմնականում երկու էթնիկական բաղադրիչներ՝ տեղական, որոնք, ըստ ուսումնասիրողների, իբերո-կովկասյան լեզվաընտանիքին են պատկանում, դրսեկ, որոնք իրենց հերթին բնորոշվել են որպես իրանալեզու-սկյութական լեզվաընտանիքին պատկանող ցեղեր: Եվ հենց այդ ցեղերն էլ սկսում են աղվանական ժողովրդի ստեղծման գործընթացը, որը սակայն երկրի՝ տարբեր աշխարհագրական ու տնտեսական շրջանների բաժանվածության՝ մինչ վերջ էլ անհաղթահարելի մնացած բազմացեղայնության ու սոցիալ-քաղաքական մի շարք հանգամանքների պատճառով, ավարտին չի հասնում... Ցեղային խայտաբղետությունը, առանձին ցեղերի` միմյանց հետ փոխհարաբերությունների մեջ մտնելու դժվարություններն ու մեկ միասնական լեզվով ու մշակույթի ընդհանուր տարրերով հանրույթի չհասնելը եղան այն նախապայմանները, որոնք պայմանավորեցին աղվանացիների աստիճանական ձուլումն ու անհետացումը պատմության թատերաբեմից: Նրանց էթնիկական ձուլումն սկսվում է արաբական նվաճումներով՝ 7-8-րդ դարերում, ավելի արագանում երկրամասը թուրք-սելջուկների նվաճելուց հետո՝ 11-րդ դարի երկրորդ կեսին»,- այս է Սվազյանի եզրակացությունը: Կարծես թե պատմությունը նենգափոխելու համար ազերթուրքերը քիչ էին, հեղինակը շրջանառության մեջ է դնում նա իբերո-կովկասյան լեզվաընտանիքը:
Մինչդեռ Ստրաբոնից բավականաչափ հետո նույն հունա-հռոմեական աշխարհագիրները բավական ճշգրտումներ են մտցրել աշխարհի քարտեզում: Առանձնապես կարոր է Պտղոմեոսի քարտեզը, որից հայ իրականության մեջ առաջինն օգտվել է Պատմահայր Խորենացին: Ներկայացնելով Վիրքին ու Աղվանքին հյուսիսից սահմանակից «Սարմատացոց աշխարհը»՝ Խորենացին այնտեղ հիշատակում է 53 անուն ցեղ, որոնց կազմում են նա բոլոր այն ցեղերը, որոնք աղվանագետները երբիցե կապել են Աղվանքի հետ՝ սկսած մազքութներից: Մինչդեռ Վիրքն ու Աղվանքը Խորենացին ներկայացնում է ըստ գավառների՝ որպես միատարր էթնոտարածք:
Աղվանագիտության ելակետը, մանավանդ պատմական ու քաղաքական տեղաշարժերի առումով, եղել մնում են արտաքին՝ առանձնապես անտիկ շրջանի հունա-հռոմեական աղբյուրները: Դրան նպաստում է նա այն հանգամանքը, որ մենք գիր ու գրականություն ունեցանք 5-րդ դարից, մեր հին հեղինակները հնագույն դարերին անդրադառնալու համար պետք է օգտվեին արտաքին աղբյուրներից: Ինչ մնում է 5-րդ դարից սկսած Աղվանից աշխարհի մասին ազգային աղբյուրների վկայություններին, ապա այն ոչ միայն լիարժեք չի ներկայացվել, այլ խեղաթյուրվել կամ նույնիսկ ուրացվել է: Այսօր ունենք մի Աղվանից աշխարհի պատմություն՝ առանց նրա տեր ժողովրդի: Մնում է «տեր չունեցող» այդ պատմության ներքին շերտերը թափանցել, առեղծվածը լուծվելու պարագայում` մեր ազգային աղբյուրներն ամեն ինչ կդնեն իրենց տեղը:
Հանրահայտ է, որ նախապատմական դարաշրջանների մասին մեր պատկերացումները ձավորվում են նյութական մշակույթի ձեռքբերումներով լեզվական-լեզվաբանական նյութով: Ընդ որում՝ լեզվական իրողությունների, նրա բառապաշարի մեջ էլ ամենից մնայունն ու պահպանողականը տեղանունները, աշխարհագրական անուններն են: Երբ այս տեսանկյունով` լեզվական-լեզվաբանական, մոտենում ենք նախապատմական հեռավոր ժամանակներին, այն ժամանակներին, «երբ չկան էլ դեռ չկար», տեսնում ենք, որ մեր հանճարեղ նախապապերն իրենց երկրի տարածքներն անխտիր կնքել են բնիկ հայերեն բառերով, այսինքն՝ հնդեվրոպական նախահիմք լեզվից ժառանգած բառերով, որոնց մի պատկառելի մասն անհասկանալի է մեզ մատչելի է դառնում միայն բառարանների օգնությամբ: Հաշվի առնելով հարցի ելակետային նշանակությունը՝ ներկայացնում ենք Աղվանից աշխարհի տեղանունների մի շարք՝ ըստ Հր. Աճառյանի «Արմատական բառարանի»՝ սկսելով հենց երկրանունից:
ԱՂՎԱՆՔ=աղու-քաղցր, հաճելի, դուրեկան: Անք - տեղանուն մատնանշող ածանց (հայերենում ու-ն ձայնավորից առաջ փոխվում է վ-ի): Երկրին այդ անունն է տրվել կյանքի համար բարենպաստ պայմաններ ունենալու համար:
ԳԱՎԱՌՆԵՐ:
ԵՂՆԻ=եղն - «էգ եղջերու», որից՝ եղնոտն՝ «եղնիկի ոտք», եղնորթ՝ «եղնիկի ձագ»: Այսինքն՝ տեղ, ուր եղնիկներ շատ կան, եղնիկներ շատ ունեցող տեղ:
ԲԵՂ= բեղ (բեխ) = «ընչացք»:
ՇԱՔԻ=շաք - «պատուհան», «շինվածքի պատերուն մեջ բացվածք, ուր պատուհան մը կամ դուռ մը կը զետեղվի» (Բառի իմաստային մյուս տարբերակը «շեք»-ն է՝ մարդու ոտքերի ու իրանի հատման տեղի բացվածքը):
ԳԵՏԱՌՈՒ=«գետ» «առու» արմատներով կազմված բառ:
ՀՈՂՄԱԶ=«հող» «մազ»-գլխի կամ մարմնի մազ: Հանդիպում է նա «խոխմազ» ձով:
ԳԵՂԱՎՈՒ=գեղ - «գեղեցկություն», գեղագույն-«գեղեցկագույն», գեղեցիկ, գեղավոր այլն:
ՈՍՏԱՆ=«երելի՝ թագավորական քաղաք»:
ՔԱՂԱԴԱՇՏ=քաղա - քաղ՝ 1. արու այծ, նոխազ, 2. քաղ-«ընտրելով պոկել, հանել, հավաքել»-քաղհանել, ծաղկաքաղ, ճռաքաղ այլն: Որ իմաստով էլ ընդունենք՝ բնիկ հայերեն բառ է: Նույն արմատից են ՔԱՂԱՁՈՐ, ՔԱՂԱԲԵՐԴ բառ-տեղանուններն Աղվանից աշխարհում:
ԴԱՇՏ Ի ԲԱԶԿԱՆ=դաշտ - ընդարձակ ու հարթ տեղ: ԲԱԶԿԱՆ=բազուկ - «թ», բազկակից, բազկատարած, երկայնաբազուկ, բազկարձակ այլն:
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՆՈՒՆՆԵՐ:
ԿԱՊԱՂԱԿ=երկրի մայրաքաղաքը: Կապ - «կապ», «կապանք», կապել, կապարան (բանտ), կապան՝ «դարբանդ, լեռների մեջ կիրճ», շաղկապել, հոդակապ:
ԱՂ=1. աղ - աղակեր, աղել, «աղով պատել», նա մանրացնել: 2. աղի նշանակում է նա կծու, «լացեց աղի ողբով», 3. աղ- իբր նշան բարեկամության - «աղ ու հաց ուտել», բարեկամանալ. 4. աղ - իբր նշան ապականության, աղտ, աղարտ, անաղարտ. 5. աղ- իբր նշան համի ու քաղցրության, որից՝ աղու - քաղցր, անուշ, աղվոր: Այս իմաստներից ո՞րն է Կապաղակ բառում, դժվարանում ենք ասել:
ԿԱԽԱՎԱՆ=կախ - կախված, կախել, անկախ, կախան: Ավան-վան, տեղ, էջվածք, վանք, կրոնավորի կացարան: Կախավան՝ կախված կացարան:
ԿՈԿԻՍՈՆ=կոկ - հարթ, ողորկ, կոկել, կոկլիկ:
ԴԱՍԱՆ= դաս - «խումբ, կարգ, կարգավորյալ բազմություն» - դասդասել, դասակ, դասալիք, դասական, դասավորել, դասատու, շարադասություն այլն:
ԲԱՂԱՍԱԿԱՆ=բաղ - «կից, հար» նշանակությամբ, հին առանձին անգործածական արմատ: Ավելի սովորական է բաղել - «կցորդել, միացնել». բաղբաղել, «կցկցել, սուտ պատճառներ մեջ բերել», կողաբաղ, կողակից, կինը: Նույն բառը դարձել է նա նախամասնիկ՝ բաղադրել, բաղաձայն, բաղկանալ այլն: Աս=«ասածը, խոսք» - ասել, ասուն, «բանական էակ», վիպասան, գովասանք այլն:
ՔԱՆԳՅՈՒՏ=քան-«չափ, որչափ լինելը», առանձին գործածական չէ, քանզի, քան թե, քանիցս, այսքան: Գյուտ - մի բանի գտնվելը, գտնված բան, հանկարծագյուտ, հնարագյուտ, չքնաղագյուտ:
ՄՈՒԽԱՆՔ=1. մուխ - ծուխ, մխալ, մխոր. 2. մուխ - «մի բանի մեջ խրել, խոթելը, միջամուխ, ձեռնմուխ, շիկացած երկաթը ջրի մեջ գցելով կարծրացնելը՝ մխելը»:
ՔԱՆԴԱԿ=քանդ - «քարի վրա փորագրություն», քանդակել, քանդակագործ, որից «քակտել, ավերել, քայքայել, փուլ ածել», քարուքանդ:
ՕՐԱԲԱՆ=օր - օրավարձ, օրացույց, օրահաշիվ, օրհաս, օրաբան-օր+բան=բանել, աշխատել:
ՀԵՐԱՆ = հեր - մազ, հերավոր, հերարձակ, հերատ, ճաղատ, սպիտակահեր:
ԱՐՋԿԱՆ=1. արջ - գազանը. 2. համաստեղություններ. 3. մկնարջ կամ արջամուկ՝ «մի տեսակ անասուն». 4. արջտակ-վայրի շաղգամ. 5. արջառ-երկամյա արու հորթ. 6. արջն - «ս», արջնագույն՝ «մութ գույնով», արջնագռավ՝ «ս ագռավ», արջասպ, արջասպաներկ՝ «ս» ներկ:
ԱԼԵՎԱՆ=ալ, հոգն. ալք - այլանդակ կերպարանքով չար ոգի, դ, սատանա, քաջք:
ՄՈՎԿԱՆ ԴԱՇՏ=մով-բարեխառն, ոչ շոգ, ոչ պաղ, «մով սարեր»:
Վերոգրյալներին գումարենք տեղանուններ, որոնք առկա են ՛ Աղվանքում, ՛ Մեծ Հայքում. ԳԻՇ -Արցախում, ՈՒտիքում Աղվանքում, ԳԱՐԴՄԱՆ - ՈՒտիքում Աղվանքում: ՀԱԲԱՆԴ - Սյունիքում, Արցախում Աղվանքում: ՄՈՒԽԱՆՔ - Արցախում Աղվանքում: ՇԱՔԻ - Սյունիքում Աղվանքում: Մատնանշենք նա Աղվանքի որոշ տեղանուններ, որոնք բացատրության կարիք չունեն. ԴԱՇՏԱԿ, ԳԻՐԿ, ԿԱԼ-ՏԱԿ:
Ինչպես տեսնում ենք, Աղվանից աշխարհի մեծ մասը զբաղեցնող տարածքում տեղ չի մնում, որ «քանդակված» չլինի բնիկ հայերեն բառերով: Իսկ եթե մի քիչ էլ դեպի արելք ենք գնում, հանդիպում ենք ԲԱԳԻՆ, ԲԱԳՈՒ, ՅՈԹՆՓՈՐԱԿՅԱՆ ԲԱԳԻՆ, ՄԱՐԴԱԿԱՆ, ԽԱՉՄԱՍ = խաչ+մաս այլ հայաշունչ տեղանունների:
Ի՞նչ են վկայում այս աշխարհագրական անունները, որոնք իրենց հիմնական մասով գալիս են նախապատմական ժամանակներից նախամայր լեզվից ժառանգված բառապաշար են: Միայն մի բան, որ նախապատմական ժամանակներից սկսած այդ երկրամասը զբաղեցրել են հայախոս տարրեր երկար ու ձիգ հազարամյակների ընթացքում ստեղծել հոգոր ու նյութական մշակույթ: Այս բառապաշարն աներկբայորեն ցուցադրում Է Աղվանից աշխարհի նախապատմական ժամանակաշրջանի իրականության ճշմարիտ պատկերը:
Այդ պատկերն ավելի կբովանդակավորվի, եթե գիտականորեն հաստատված իրողություն համարենք, թե հնդեվրոպական նախահայրենիքը զբաղեցրել է Արելյան Փոքր Ասիայից մինչ Արմտյան Իրանն ընկած տարածքը, նախամայր լեզվի տրոհումն այստեղից է սկսվել: Այս դեպքում արդեն իրենց բացատրությունը կստանան նախամայր լեզվից Ղարաբաղի բարբառին անցած մի շարք բառեր, որոնք չեն մտել հայերենի ընդհանուր բառապաշարի մեջ, այսօր էլ գործածական են միայն այդ բարբառում, բայց իրենց զուգահեռներն ունեն հնդեվրոպական այլ լեզուներում՝ նույն հնչյունական կազմով ու արտահայտած իմաստով: Այսպես: Ըստ հնդկական «Ռիգվեդայի»՝ Յաման մահվան թագավորության տիրակալն է, մարդկանց մահ բերող աստվածը: Նույն հնչյունական կազմով նույն իմաստով բառը պահպանվել է նա Ղարաբաղի բարբառում այսօր էլ ամենօրյա գործածական բառ է: Երբ ասում են՝ «Յամանը քեզ տանէ», հավասար է «Աստված քեզ տանի» անեծքին: Այդպես են նա՝ Հոթառ (հռետոր), որը Ղարաբաղի բարբառում ոչ թե ճառասացն է, այլ շատախոսը, Սվահա-սվաբա=բարի, բարություն. Արշա ընգնել=ծագել, լույս աշխարհ գալ, ասպարեզ դուրս գալ: Հնդկերենում Ուշասը արածագի աստվածությունն է, ինքը՝ արածագը: Միայն Ղարաբաղի բարբառում գործածվող բառերի մի խումբ էլ առկա է ժամանակակից անգլերենում, որոնցից են ԴՈՆԳԻ, ԲԱՆԴԱՂ, ԼԵԹՎԱԾ, ՀՈՎՈՒՐ, ՌՈՔ, ԿԱՎ (կով), ՅԱՐ (տարի)=Իմ յարի մարդ-իմ տարիքի մարդ այլն («Սովետական Ղարաբաղ», 1988, հհ. 184, 190, 194):
Սրանք իրողություններ են, որոնք խոսում են նախապատմական ժամանակների մասին:
Մեր կարծիքով, համանման պատկեր կբացի մեր դիմաց նա այդ տարածքում ստեղծված նյութական մշակույթը՝ սկսած Կուր-Արաքսյան մշակույթից, եթե հնարավոր լինի նրա հնագույն շերտերի օբյեկտիվ, անկանխակալ ուսումնասիրությունը: Համենայն դեպս, ազգային աղբյուրները, սկսած 5-րդ դարից մինչ Մակար արքեպիսկոպոս Բարխուդարյան ու Սամվել Կարապետյան, հսկայական նյութ են կուտակել այդ ուղղությամբ, թեկուզ դրանք մեծ մասամբ պատմական ժամանակներին են վերաբերում ձգվում են մինչ 19-րդ դար՝ հաստատելով Աղվանից աշխարհի հայկականության անընդմեջությունը:
Աղվանից աշխարհի պատմությանն առնչվող յուրաքանչյուր ոք պետք է աչքի առաջ ունենա անշրջանցելի այն իրողությունը, որ պատմական ժամանակաշրջանում, սկսած Աքեմենյան աշխարհակալությունից, միգուցե նա Մեդական տիրապետությունից, Արելյան Այսրկովկասը հազարամյակներ շարունակ հայտնվել է օտարերկրյա աշխարհակալ պետությունների տիրապետության տակ, մինչ հասել է 20-րդ դարի մեծագույն ագրեսիաներից մեկին՝ Ադր.ԽՍՀ-ի ձավորմանը: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ փլուզվել են այդ տարածքներին տիրող աշխարհակալությունները, հնարավորություն է ստեղծվել տեղաբնիկ հանրության ազատության ու անկախության համար, ձավորվել է հայոց ինքնուրույն պետական կառույց, կամ հայոց պետականության վերականգնման փորձ է կատարվել: Վերջինը Բաքվի կոմունան էր՝ իր իրական բովանդակությամբ ոչ բոլշիկ ղեկավարության քաղաքական նկրտումներով, որն արյան մեջ խեղդվեց թուրքական յաթաղանով:
Ահա թե ինչու Աղվանից աշխարհի պատմության բոլոր հետազոտողներն անխտիր հայտնվել են երկրատարածքի պատմական վայրիվերումների, քաղաքական վերաձումների լաբիրինթոսում, երկրատարածքի էթնիկական պատկանելության կնճռոտ հարցում բացարձակության մակարդակի բարձրացրել Ստրաբոնի վկայությունն այն մասին, թե այնտեղ եղել է տարբեր լեզուներ ունեցող 26 ցեղախումբ, որոնք հեշտ ու հանգիստ ձուլվել են ու անհետացել: Մեզ հայտնի միակ պատմաբանը, որ փորձել է հաղթահարել այդ լաբիրինթոսը, արժանահիշատակ Ասատուր Մնացականյանն է եղել, որի դիտարկումները կօգտագործենք իրենց տեղերում:
Միանգամայն այլ լույսի տակ կներկայանա Աղվանից աշխարհի պատմությունը, եթե հավատանք ազգային սկզբնաղբյուրներին բարեխղճորեն գիտական շրջանառության մեջ դնենք դրանք: Ճիշտ է, ժամանակագրորեն առաջինը մ.թ. 2-րդ դարի Փլավիոս Արիոսն է, որն օգտվելով Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին մասնակիցների օրագրերից, արձանագրում է, թե Գավգամելայի ճակատամարտում՝ մ.թ.ա. 331 թ., պարսիկների կողմից կռվում էին նա աղվանցիները: Եվ դա համարվում է աղվանցիների մասին առաջին վկայությունը: Բայց ահա 5-րդ դարում ապրած մեր Պատմահայր Խորենացին, օգտվելով իրեն հայտնի սկզբնաղբյուրից, արձանագրում է, որ մ.թ.ա 6-րդ դարում Մարական տիրապետության կործանմանը մասնակից են եղել նա աղվանները: «Եվ հայոց թագավորը (զորք) է ժողովում Կապադովկիայի սահմաններից Վրաց Աղվանից ընտիրները՝ որքան որ կային, Մեծ ու Փոքր Հայքի բոլոր ընտիրները ամբողջ զորությամբ դիմում է մեդացիների կողմերը»:
Հետաբար, աղվանից ժողովրդի գոյության մասին առավել հին հիշատակության հանդիպում ենք տեղական, ազգային սկզբնաղբյուրում, չնայած այն արձանագրվել է ավելի ուշ ժամանակաշրջանում:
Հայտնի է, որ մեդական տիրապետության իրական կործանողն Աքեմենյան հարստության հիմնադիր Կյուրոսն է եղել: Քսենոֆոնի հաղորդումներից հայտնի է նա, որ Կյուրոսի մտերիմներից է եղել Տիգրան Երվանդյանը: Մեդական տիրապետության կործանմանը հայերի մասնակցությունն այնքան ակնառու վճռորոշ է եղել, որ հայկական ավանդությունն այն վերագրել է Տիգրան Երվանդյանին՝ իրականությունը ներկայացնելով գեղարվեստական գունագեղությամբ: Հայերի վճռորոշ դերի մասին է վկայում այն իրողությունը, որ Աժդահակին կործանելուց հետո Տիգրանը մեծաթիվ գաղթականություն բերեց Հայաստան՝ սկսած թագավորական գերդաստանի անդամներից նույնիսկ թագուհի Անուշից, բնակեցրեց բավական ընդարձակ տարածության վրա, դարձրեց նախարարական տոհմ, տոհմապետներին՝ թագավորության երկրորդը:
Աղվանից ժողովրդի մասին Խորենացու այս վկայության պատմականությունը կասկածի ենթակա չի կարող լինել, որովհետ կապված է ստույգ պատմական դեմքերի ու դեպքերի հետ: Միանգամայն հեռուն գնացող մտորումների տեղիք է տալիս Աղվանից աշխարհի մասին Խորենացու երկրորդ վկայությունը: Չնայած Պատմահայրն այն կապում է մ.թ.ա. 3-րդ դարավերջի իրականության հետ, բայց հաղորդածի բովանդակությունը մեզ տանում է դարերի խորքը:
Համաձայն Խորենացու հաղորդման՝ պարթների տիրակալ Արշակ Մեծը հաղթում է Սելկյաններին, ստեղծում աշխարհակալ տերություն, իր եղբայր Վաղարշակին էլ կարգում է հայոց թագավոր: Այնուհետ ներկայացնում է Վաղարշակի պետականաստեղծ գործունեությունը, ի շարս որոնց՝ «Սրանից հետո (Վաղարշակը) հաստատում է արելյան, հյուսիսային կողմի մեծ-անվանի բազմաբյուր կուսակալությունը, Կուր կոչված մեծ գետի ընթացքով, որ անցնում է մեծ դաշտով (կուսակալ է նշանակում) Առանին, որ անվանի մարդ էր, առաջինը բոլոր մտավորական հանճարեղ գործերում: Բայց գիտցիր, որ մենք Առաջին գրքում մոռացանք հիշատակել այս մեծ անվանի տոհմը, այսինքն՝ Սիսակից սերված ցեղը, որ ժառանգեց Աղվանից դաշտը այս դաշտի լեռնակողմը: Երասխ գետից մինչ Հնարակերտ կոչված ամրոցը. երկիրն էլ Աղվանք կոչվեց նրա քաղցր բնավորության պատճառով, որովհետ նրան աղու էին ասում: Այս (Սիսակի) սերնդից էր այս անվանի քաջ Առանը, որ պարթ Վաղարշակի կողմից բյուրապետ կուսակալ նշանակվեց: Ասում են, որ սրա զավակներից են սերվել ՈՒտեացիների ազգը Գարդմանացիների, Ծավդեացիների ու Գարգարացիների իշխանությունները»:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ