«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իրանը նոր նախագահ ունի. ո՞վ է նա

Իրանը նոր նախագահ ունի. ո՞վ է նա
06.07.2024 | 19:25

Ռեֆորմիստի համարում ունեցող, ադրբեջանցի հոր և քուրդ մոր որդի Մասուդ Փեզեշքիանն ընտրվել է Իրանի նախագահ:

Ենթադրում եմ, որ Փեզեշքիանի ռեֆորմիստ լինելը և էթնիկ պատկանելիությունը որոշակի քննարկումների տեղիք է տալու Հայաստանում:

Ըստ այդմ, մի քանի դիտարկումներ, որոնք, իհարկե, իմ սուբյեկտիվ ընկալումների հետևանք են.

* Իրանում ռեֆորմիստ լինելն ամենևին համարժեք չէ Գերագույն հոգևոր առաջնորդին ընդդիմանալուն կամ դասական իմաստով՝ այնպիսի բարեփոխումների կողմ լինելուն, որը կասկածի տակ կդնի Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգը: Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին լոյալ և հավատարիմ գործիչ է, հակառակ պարագայում՝ չէր արտոնվի նրա մասնակցությունն ընտրություններին:

* Գլոբալ իմաստով՝ Իրանի ռազմավարական կուրսը չի փոխվելու, որովհետև դա Գերագույն հոգևոր առաջնորդի պատասխանատվության դաշտում է: Անշուշտ, բարեփոխական նախագահի պաշտոնավարման շրջանում որոշակի «ձնհալ» կարող է նկատվել Արևմուտքի հետ հարաբերություններում և երկրի ներքին կյանքում:

* Փեզեշքիանի ադրբեջանական ծագումը չի կարող որոշիչ լինել նրա քաղաքականության համար, քանի որ «կայսրություններն» ունեն իրենց երկարաժամկետ ռազմավարական քաղաքականությունը, որը ենթակա չէ էական փոփոխության՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթնիկ կամ կրոնական պատկանելիության հետևանքով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ