«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ռեմարկը սերունդ է ձևավորել

Ռեմարկը սերունդ է ձևավորել
22.06.2024 | 15:15

Յոթանասնականների կեսերին Սովետական Հայաստանի բնակչությունը երկու մասի էր բաժանված՝ Ռեմարկ կարդացածների ու չկարդացածների։ Ռեմարկ կարդացածները թաքուն նախանձով էին նայում Ռեմարկ կարդացողներին, որոնք շուտով համալրելու էին իրենց շարքերը, բայց մինչ էդ ապրելու էին բազմաթիվ անմոռանալի պահեր, որ իրենք արդեն ապրել-վերջացրել էին ու խղճահարությամբ էին նայում Ռեմարկ չկարդացածներին, ինչպես գրաճանաչն ա նայում անգրաճանաչին։

Մինչև Ռեմարկ կարդացածների շարքերին միանալը՝ ես ինչ-որ ժամանակ Ռեմարկ կարդացողների մեջ էի, ու դրանք իսկապես անմոռանալի ժամանակներ էին՝ «Երեք ընկերը», «Ապրելու ժամանակն ու մեռնելու ժամանակը» ու, իհարկե, «Հաղթական կամարը»։ Էդ օրերին ես երկու զուգահեռ կյանքով էի ապրում՝ ռեմարկյան ու սովետական, ու դժվար էր հասկանալ, թե դրանցից որն էր ավելի իրական։ Բայց ամենակարևորն էն էր, որ «Հաղթական կամարի» թարգմանիչն ինձնից չորս հարկ ներքև էր ապրում՝ ընկերոջս հայրն էր։ Փաստորեն՝ նա բոլորիցս շուտ էր կարդացել «Հաղթական կամարը», ապրել էր էդ ամենը, իսկ հետո թարգմանել էր, որ մենք էլ մի քիչ վայելենք։ Նա էր ինձ համար բացահայտել Ռեմարկին։

Հիմա ես Ռեմարկ կարդացածների ու համարյա լրիվ մոռացածերի մեջ եմ, բայց գրքերի բովանդակությունը հիշելը կարևոր չի։ Ռեմարկը սերունդ ա ձևավորել՝ հետաքրքիր, ազատասեր, երազող, մտածող, մարդու մեջ մարդ տեսնող սերունդ, որը կարողանում ա արժեք տեսնել անշոշափելի բաների մեջ։

Էսօր Էրիխ Մարիա Ռեմարկի ծնունդն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7049

Մեկնաբանություններ