01.05.2023|
22:58
Ողջամիտ ու հեռատես մարդիկ շարունակ ահազանգում են, որ մենք պատերազմական իրավիճակում ենք, և էդ իրողությունից խույս տալը պակաս մահացու չէ: Թշնամին գործում է պատերազմական տրամաբանությամբ, թեպետ, առայժմ, համեմատաբար «փափուկ» մեթոդներով, այնինչ մենք միայն բարձրագոչ դժգոհում և բողոքի նամակներ ենք հղում աջ ու ձախ: Բողոքում կամ լռում են նաև նրանք, որոնց բուն պարտականությունը մեր անվտանգությունն ու ազատ կացությունն ապահովելն է, նաև նրանք, ովքեր իրենց կենսագրությամբ գիտեն, թե ինչպես են սանձում լկտիացող ախոյանին: Մինչդեռ նրանցից շատերը շարքային դիտորդի դեր են ստանձնել: Ճնշող տպավորություն կա, որ ավագ ու երիտասարդ սերունդները, լուռ համաձայնությամբ, մոռացության են մատնել, թե ինչպես են ձեռք բերում ազատությունը: