Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ինչի համար է կռիվը

Ինչի համար է կռիվը
08.10.2024 | 13:49

2023-ի հոկտեմբերի 7-ին սկսվեց իսրայելա-պաղեստինյան զինված հակամարտության նոր փուլը, որը տևում է արդեն մեկ տարի։ Այս ընթացքում զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ երկու կողմից, ավերվեցին բնակավայրեր, հողին հավասարվեց արաբական Գազայի հատվածի մեծ մասը։

Պատերազմը շարունակվում է նոր թափով՝ ներառելով հարևան երկրներն ու նույնիսկ Իրանը։

Այս ընթացքում, սակայն, ոչ մի կողմից չհնչեց «տանք, հանգիստ ապրենք» կարգախոսը, ոչ մի արաբ կամ հրեա չհայտարարեց, թե հայրենիքը պետք է զոհաբերել հանուն մարդու։

Որովհետև բոլորը հասկանում են, թե ինչի համար է կռիվը։

Դեռևս 1995-ից Գազայի ափամերձ շրջաններում հայտնաբերվել է 1.7 մլրդ բարել նավթ և 122 տրլն խմ գազ։ Ընդհանուր սա կկազմի մոտ 600 մլրդ դոլար։

Հիմա Մեծ Բրիտանիան, ԱՄՆ -ն ու Իսրայելը մի կողմից, Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը մյուս կողմից փորձում են տիրանալ այդ հարստությանը։ Ահա թե ինչու չեն կարողանում գալ ընդհանուր հաշտության։

Արցախում կա մոտ 100 հազար տոննա ուրանի երևակում, որի հանքերն այժմ սկսել են փորել Մեծ Բրիտանիայի ընկերությունները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2893

Մեկնաբանություններ