Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հեռու վանեք վախերն ու խուճապը

Հեռու վանեք վախերն ու խուճապը
06.08.2024 | 09:11

2020-ի պատերազմի ժամանակ թշնամին հաղթեց ոչ այնքան բայրաքթարներով ու հրթիռներով, որքան՝ հոգեբանական զենքով։ Կհարցնեք՝ ինչպե՞ս։

Պատերազմի ժամանակ մեր ջոկատը 9-հոգանոց էր, և հաճախ մեր գլխավերևում թռչում էին թշնամու ԱԹՍ-ները։ Մեր ջոկատի Արշակը, որ հետախույզ էր և բոլորիցս լավ գիտեր պատերազմի հոգեբանությունը, առաջարկեց գործողության գնալ ոչ թե ամբողջ ջոկատով, այլ՝ զույգ-զույգ, և յուրաքանչյուր զույգ մյուսներից հեռու էր մոտ 50 մետր։ Այդ կերպ թշնամու ոչ մի բայրաքթար երկու հոգու վրա 50 հազար դոլարանոց ռումբ չգցեց։ Մենք չունեցանք ոչ մի վիրավոր կամ զոհ։

Պատերազմի ժամանակ մեր բանակի հրամկազմը հիմնականում մարտական փորձ չունեցող սպաներ էին։ Նիկոլը 2 տարվա ընթացքում կարողացել էր բանակից հեռացնել փորձառու հրամանատարներին ու նրանց փոխարեն բերել ռազմական ուսումնարանները նոր ավարտած երիտասարդների, որոնք զենքի հետ առնչվել էին, լավագույն դեպքում, զորավարժարաններում, մարտական իսկական մկրտություն չէին անցել։

Հենց այդտեղ կոտրվեց զորքի հոգեբանական ոգին. երբ սկսեցին փախչել անփորձ հրամանատարները, զորքն էլ մնաց անգլուխ ու կոտրված։

Այսօր էլ մեզանում հետևողականորեն շարունակում են մարդկանց համոզել, թե մենք թույլ ու անպաշտպան ենք, իսկ թշնամին՝ հզոր ու ագրեսիվ։ Մինչդեռ այն տեղերում, ուր մեր զինվորի գլխին կանգնած է փորձառու և հոգեբանորեն կայուն սպա, թշնամու ողնաշարը ջարդվում է գրեթե ամեն օր։ Եթե ամեն օր չի խոսվում թշնամու սադրանքների մասին, չի նշանակում, թե դրանք չկան։ Թշնամին չի խոսում առաջնագծի բախումների մասին, որովհետև իրեն ձեռնտու չի հայտարարել, որ հայ զինվորները այս կամ այն հատվածում ոչնչացրել են իր զորքի մի ամբողջ ջոկատ կամ նույնիսկ դասակ։

Գիտե՞ք ինչից է։ Որովհետև մերոնք այդպիսի տեղերում հոգեբանորեն կայուն են, չեն վախենում, կարողանում են ազատվել խուճապից ու պահել հայրենիքը։

Թափ տվեք ձեզ, հեռու վանեք վախերն ու խուճապը։ Թշնամու ցանկությունը մի՛ արեք, Նիկոլի կտերը մի՛ կերեք։

Պինդ պահեք ձեր հոգիները ու կտեսնեք, որ ամեն լավ բան դեռ առջևում է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4423

Մեկնաբանություններ