Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արա ՂԵՎՈՆԴՅԱՆ. Էս մեխանիզմով կարելի է աղբանոցից հանել մի պլաստիկե շիշ ու ներկայացնել որպես գլուխգործոց

Արա ՂԵՎՈՆԴՅԱՆ. Էս մեխանիզմով կարելի է աղբանոցից հանել մի պլաստիկե շիշ ու ներկայացնել որպես գլուխգործոց
21.07.2014 | 11:19

ՖԲ-ի մի աննշան հղում առիթ տվեց մտածելու: Գերդաստաններ են առաջանում, կռիվ տալիս ազդեցության ոլորտներում ու որտե՞ղ... Արվեստում։

Քիչ թե շատ ճանաչվածները հավաքում են «ազգն ու տակը» և մղում առաջ՝ հրատարակչություն, թատրոն, պատկերասրահ։
Մարդիկ ունեն սոցցանցերում, որ հիացական ճիչերով տեղադրում են դրանք, կայացնում: Էս մեխանիզմով կարելի է աղբանոցից հանել մի պլաստիկե շիշ ու ներկայացնել որպես գլուխգործոց:
Էս ամենի վրա կարելի էր տխուր ժպտալ ու անցնել, եթե չլիներ մի... Հանկարծ սկսում ես հասկանալ, որ սահմանամերձ մի գլուղում չի կարող լինել մի դպրոցական, որ մեծ ՇՆՈՐՀ ունի նկարելու, գրելու: Բոլոր սլաքներն ուղղված են դեպի «կենտրոն», դեպի գերդաստաններ, ու ամենասարսափելին՝ այս հարցում, կարծես, անխոս համաձայնության են եկել բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից և ունեցած դիրքից։

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ